Լրահոս

30.09.2009 18:06


Խաչիկ Ստամբոլցյան. «Այսօր դուռը կբացենք, բայց մաքսային, բանկային օրենք չունենք։ Որ թուրք գործարարները գան լցվեն այստեղ, ի՞նչ ենք անելու»

-Բոլորը քննարկում են, թե այս արձանագրությունները նախապայման պարունակո՞ւմ են, թե՞ չէ։ Ես հետևյալը կասեմ. ցո՛ւյց տվեք արձանագրությունների մեջ մի կետ՝ հօգուտ Հայաստանի կամ ի վնաս, ավելի ճիշտ՝ մի փոքր ճնշում Թուրքիայի վրա, ապա գնանք, դա ստորագրենք, բայց դա չկա,-«Նախաստորագրված արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասել է «Մխիթարիչ» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը։

Նա նշել է, որ մեր կառավարությունը չի ուզում արտաքին ճիշտ քաղաքականություն վարել, այլապես, երբ կոտրվեցին Նախիջևանի գերեզմանաքարերը, լուրջ աղմուկ կբարձրացներ, կամ էլ երբ Ադրբեջանը գիրք հրատարակեց, որտեղ Հայաստանը ներկայացվեց որպես ադրբեջանական տարածք, չեղյալ կհայտարարեր բոլոր պայմանավորվածությունները։

-Բայց նա չարեց։ Սա հնարավորություն է՝ ուղղելու մեր բոլոր սխալները, բայց չարեցին, որովհետև իշխանություններն աշխատում են ուրիշների համար,-ասել է Խաչիկ Ստամբուլցյանը։

Նա նաև նշել է, որ մենք տնտեսական առումով էլ կտուժենք, քանի որ օրենսդրական փաթեթ չունենք։

-Այսօր դուռը կբացենք, բայց մաքսային, բանկային օրենք չունենք։ Որ թուրք գործարարները գան լցվեն այստեղ, ի՞նչ ենք անելու։ Մի ամիս առաջ Հայաստանում թուրք գործարարների ֆորում է եղել։ Հասկանո՞ւմ եք՝ նրանք նախապարաստվում են, թե ինչպես պիտի մտնեն ու Հայաստանի ամբողջ տնտեսությունը քայքայեն,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը