Կառավարման փորձագետ. «Եթե մեկից ավելի պրոցեսներ միևնույն ժամանակ զուգահեռաբար ընթանում են նույն վայրում, ապա դառնում են մեկը մյուսով պայմանավորված»
«Նախաստորագրված արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» խորագրով խորհրդաժողովի ժամանակ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ասել է, որ 1947թ. ՄԱԿ-ի որոշմամբ Ցեղասպանությունն իրավաբանական բնորոշում է ստացել, և այն մարդիկ, ովքեր ասում են, թե Ցեղասպանությունը զգացական մակարդակ է, ընդհանրապես տեղյակ չեն միջազգային իրավունքից։
-Ինչ վերաբերում է նախպայմաններին, ապա ասեմ, որ ես կառավարման մասնագետ եմ, և գիտությունն ասում է, որ եթե մեկից ավելի պրոցեսներ միևնույն ժամանակ զուգահեռաբար ընթանում են նույն վայրում, ինչպես հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, ապա դրանք դառնում են մեկը մյուսով պայմանավորված։ Դա ես չեմ ասում, դա Հայաստանի կառավարությունը չի ասում, դա Թուրքիայի կառավարությունը չի ասում, դա ասում է կառավարում կոչվող միջազգային գիտությունը,-նշել է Հարություն Մեսրոբյանը։
Նա նշել է նաև, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի հայ-թուրքական այս արձանագրությունները վավերացվեն, այլապես դա կործանարար և անուղղելի կլինի։

7or.am