Ռոբերտ Սիմոնյան. «Ի՞նչ կապիկություններ են անում...»
«Քաշաթաղ» հ/կ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, խոսելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին, դրանք որակել է որպես դավաճանություն։
-Ներկայացվում է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, բայց դա այդպես չէ։ Ի՞նչ կապիկություններ են անում, թե այս բառը, այս տառը փոխենք, ու համաձայն են։ Ո՛չ, եթե մենք հիմա այս արձանագրություններում նշվածի պես ճանաչենք ներկայիս սահմաններն ինչպես որ կան, ապա դրանով ամրագրում ենք, որ դա Թուրքիայի տարածքն է, բայց մենք դրա իրավունքը չունենք,-ասել է նա։
Ըստ Ռոբերտ Սիմոնյանի՝ նախապայմաններ մենք պետք է դնենք, ու մենք պիտի տարածքներ պահանջենք։

7or.am