Տիգրան Թորոսյան. «Միջազգային ատյաններում միշտ վախվորած կեցվածք է եղել Թուրքիայի շրջափակման վերաբերյալ…»
Չափազանց կարևոր հարց է քննարկվում այսօր: Շատ կարևոր է ձևակերպել խնդիրը: Ակնհայտ է, որ հիմնախնդիրները հայ-թուրքական հարաբերություններում երեքն են՝ Թուրքիայի կողմից Հայաստանի 16-ամյա շրջափակումը, Ցեղասպանության խնդիրը և, որպես Ցեղասպանության հետևանք, Արևմտյան Հայաստանի խնդիրը: Այս արձանագրություններն ունեն հետևյալ ձևակերպումը՝ կողմերը որոշում են բացել ընդհանուր սահմանը: Ակնհայտ է, որ հավասարության նշան է դրվում այս 16 տարիների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի սահմանի նկատմամբ վերաբերմունքի միջև: Ստացվում է, որ երկու կողմերը փակել էին սահմանը և հիմա պետք է բացեն, սա ակնհայտորեն նենգափոխում է այն, ինչ գոյություն ուներ այս 16 տարիների ընթացքում, և եթե Հայաստանը գնում է նման դրույթի տակ ստորագրելու, ապա շատ մեծ զիջում է անում Թուրքիային: Անցած մեկ տարվա ընթացքում, երբ տարվում էին հայ-թուրքական բանակցությունները, ինչպիսի՞ զարգացումներ ունեցանք Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Կարծում եմ՝ զրոյական, և ակնհայտ է, որ ենթահանձնաժողովը, որը ստեղծվելու է պատմական խնդիրների փաստաթղթերի ու արխիվների գիտական ուսումնասիրության համար, բերելու է նույն հետևանքին: Մինչ այդ հանձնաժողովը գոյություն է ունենալու, բոլոր երրորդ կողմերն ասելու են՝ տեսե՛ք, Հայաստանն ու Թուրքիան բանակցում են, և որևէ մեկն իրավունք չունի խանգարել այդ գործընթացը: Երրորդ խնդիրը վերաբերում է սահմանների ճանաչմանը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման պրակտիկան չի ենթադրում սահմանների ճանաչում: Կան բազմաթիվ օրինակներ: Անգամ մեր ու Վրաստանի միջև սահմանը դեռևս հստակեցված չէ: Այստեղ ևս Հայաստանն էական զիջման է գնացել: Երեք հիմնախնդիրների դեպքում էլ Հայաստանը գնում է զիջումների: Ո՞րն է Թուրքիայի զիջումն այս երեք զիջումների դիմաց: Սահմանը բացելը, որն իր միջազգային պարտավորությունն է: Խոսվում է նախապայմաններ չլինելու մասին: Հիշեցնեմ, թե ինչ նախապայմաններ է դրել Թուրքիան տարիներ շարունակ՝ Ցեղասպանության միջազգային գործընթացի դադարեցում, սահմանների ճանաչում, Լեռնային Ղարաբաղի խնդիր: Երեք նախապայմաններն էլ կամ կատարվում են, կամ կատարման ընթացքում են: Ինչո՞ւ պետք է նախապայմաններ դնի Թուրքիան:
Խոսվում է խնդրի տնտեսական կողմի մասին: Ոչ մի լուրջ ուսումնասիրություն չներկայացվեց, թե ինչ է լինելու սահմանների բացումից հետո:
Որևէ մեկը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց շատ կարևոր է, թե ի՞նչ գնով, ի՞նչ պաշարով ենք գնում այդ խնդրի լուծմանը: Թուրքիան անում է այն, ինչ պարտավոր էր անել: Ինչո՞ւ չէր անում: Չէր անում, որովհետև վատ ենք աշխատել: Միջազգային ատյաններում միշտ վախվորած կեցվածք է եղել Թուրքիայի շրջափակման վերաբերյալ հարցադրումներ անելու, որ սահմանը բացվի:
Ինչո՞ւ մինչև հիմա սահմանը չի բացվել: Չէի ուզի Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադառնալ, բայց ես շատ ընդհանրություններ եմ տեսնում: Երկու բանակցություններում էլ, ցավոք սրտի, հայկական կողմը պատրաստ չէ իր ունեցած գիտելիքների պաշարով: Մարդկանց, ովքեր զբաղվել և զբաղվում են այս խնդիրներով, հարգանքով եմ վերաբերվում, բայց այն, ինչ կա, անընդունելի է: Կան շատ մեծ հնարավորություններ հայ-թուրքական հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հայաստանի համար ավելի շահեկանորեն կարգավորելու համար: