Մեկնաբանություն

12.01.2015 14:30


Վե՛րջ տալ նախաձեռնողական լինելու գայթակղությանը

Վե՛րջ տալ նախաձեռնողական լինելու գայթակղությանը

Երկրի ղեկավարը վտանգավոր մասնագիտություն է։ Ասենք, ինչպես լեռնագնացը։ Ներքև գլորվելու վտանգն անընդհատ կախված է գլխավերևում։

Հազվադեպ է լինում, երբ ղեկավարին մշտապես ուղեկցում է հաջողությունը։ Սակայն պատմության մեջ մշտապես անհաջողակ ղեկավարների օրինակները բազմաթիվ են։

Տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները նախաձեռնելիս Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»... Ու սկսվեց սխալների շարանը։ Դրանք այսօր Հայաստանին բերել հասցրել են վտանգավոր հանգրվանի։

7 տարի շարունակ արձանագրվում են ձախողված նախաձեռնություններ ու հետընթաց։

Ինչպիսի՞ ղեկավար է Սերժ Սարգսյանը նույն հանրապետականների համար։ Ինչ որ նախաձեռնել է Հայաստանի գործող նախագահը, տեղի է ունեցել լրիվ հակառակը։ Օրինակներ՝ ինչքան ուզեք։ Ցավոք, օրինակներն այդ ոչ թե ինչ–որ հպանցիկ երևույթների են վերաբերում, այլ Հայաստանի ներկայիս, մեղմ ասած, ոչ նախանձելի կարգավիճակին դրսում: Ճիշտ այդպիսի է իրավիճակը հանրապետության քաղաքացիների համար։ Միգուցե Սերժ Սարգսյանն իր անմիջական շրջապատի համար հաջողակ է, բայց դրանից Հայաստանին ի՞նչ։

Եվ եթե ՀՀԿ ղեկավարի նախաձեռնությունները դատապարտված են ձախողման, ապա պետք է նրան զրկել այդ «գայթակղությունից»։ Դա կլինի բոլորիս հաջողությունը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը