Լևոն Շիրինյան. «Ինչ գնով էլ լինի՝ սահմանադրական փոփոխությունները չպետք է թույլատրել»
Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ
–Պարո՛ն Շիրինյան, ի՞նչ ներքաղաքական զարգացումներ եք կանխատեսում 2015 թվականին։
–Նախ՝ առաջինը Ցեղասպանության 100–ամյա տարելիցն է, որի հետ կապված ես, անշուշտ, մեծ հաջողություններ չեմ կանխատեսում։ Բայց մի վտանգ եմ տեսնում՝ սա չվերածվի Ցեղասպանություն ապրած ժողովրդի ներաշխարհի հոգեկան հիվանդության զարգացման, այսինքն՝ ողբի չվերածվի։ Փաստորեն, մեր հանրապետությունը կարող է ապրել Ցեղասպանության ակտով, ոչ թե գործ անի, ոչ թե ուզենա ինչ–որ մի հարց լուծի։ Պատկերացնո՞ւմ եք՝ հոգեբանորեն ինչ է նշանակում դժվարության մեջ գտնվող ժողովուրդ, որը նաև ռեաբիլիտացիա չի անցել Ցեղասպանությունից հետո։ Իսկ այս տարի դա կարող է բորբոքվել, ինչը ես չէի ցանկանա, մանավանդ երիտասարդության համար։
Երկրորդը հետևյալն է՝ եթե «եռյակը» չկարողանա կոնսոլիդացնել և մոբիլիզացնել այն ուժերը, որոնք առկա են Հայաստանում, և չդառնա երկրորդ բևեռ իշխանական բևեռի կողքին, կարծում եմ, որ լավ բան չի սպասվում։ Բայց ես լավատես եմ բնավորությամբ և որպես քրիստոնյա մարդ՝ ուզում եմ լավատես լինել։ Մենք պետք է ուզենանք, որ այդ ընդդիմադիր բևեռը կայանա, և այդ կայացումը կարող է տանել իրական պայքարի, ինչը կհանգեցնի երկրի փակուղային վիճակի հաղթահարման ելքի որոնման, և կարծում եմ, որ կգտնվեն դրանք։ Դրա համար պետք է առաջիկայում կազմվի «ճանապարհային քարտեզը» և հստակ հրապարակվի, որովհետև հրապարակային քաղաքականություն է այստեղ, և սա քաղաքական պայքար է, դավադրություն չէ։ Քաղաքացուն այս գործընթացը պետք է հասկանալի լինի։
–Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ նպատակ է նա հետապնդում, և արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ դրանք անցկացնել։
–Եթե պայքար չլինի, անցկացնելու են։ Ձեզ պարզ չէ՞, որ Հանրապետականը մի «կամպանիայով» դա անցկացնելու է, եթե հակադրություն չլինի։ Կարևորը պայքարն է, բայց պայքարը գիտակցված պետք է լինի։ Որպես փաստ՝ բերում են մեր առաջին հանրապետությունը և 90–ական թվականները։ Բայց առաջին հանրապետությունը կուսակցություններ ուներ, և Լևոն Տեր–Պետրոսյանի շրջանում էլ կայացող կուսակցություններ կային։ Հիմա այս բոլորը փոշիացել, ոչնչացել է։ Այս պայմաններում անթույլատրելի է խորհրդարանական կառավարման մոդելին անցնելը։ Սա Հայաստանի կյանքում պիտի բացառել հիմա։
–Այդուհանդերձ, իրականում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ուզում փոխել Սահմանադրությունը։
–Միայն Սերժ Սարգսյանի հարցը չէ. ինքն ու իր մերձավոր շրջապատն ուզում են իշխանության մեջ մնալ ակտուալ։ Թե ձևն ինչպիսի՞ն կլինի՝ վարչապետ կլինի, կուսակցությունը կկառավարի թիկունքից՝ ստվերային ձևով և այլն, կարևոր չէ։ Այս խումբն ուզում է անպայման իշխանության մնալ, բայց սա՝ առաջին հերթին Հայաստանի անվտանգության հաշվին։ Այս պայմաններում, այն մշակույթում, որն առաջացել է շուրջ 10 տարի, սահմանադրական փոփոխությունները բերելու են Հայաստանում հասարակության վատթարագույն տրոհումների։ ԱԺ ամեն մի պատգամավոր իր ընտրատարածքում դառնալու է մի բդեշխ։ Երկիրը տրոհվելու է, նախագահի ինստիտուտի պայմաններում առկա կենտրոնաձիգ ուժը հիմա, որ լավ–վատ պահում է երկրի կայունությունը, կենտրոնացվածությունը, չի լինելու։ Կորելու է նաև արդյունավետությունը։ Օրինակ՝ ես չեմ պատկերացնում մեր ԱԺ–ի վիճակը. հո առաջիկայում ավելի լավը չի՞ լինելու։ Հուսանք, որ կլինի, բայց ես չեմ հավատում։ Դուք պետք է պատկերացնեք վարչապետի պաշտոնով. ժողովրդի խոսքով ասած՝ ինչ «բազառներ» են գնալու, ինչ գումարներ են պտտվելու, յուղոտ նախարարություններ, պաշտոններ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու Հայաստանում առաջացած այդ պրակտիկան։ Դրա համար կարծում եմ, որ ինչ գնով էլ լինի՝ սահմանադրական փոփոխությունները չպետք է թույլատրել։
–Հունվարի 20–ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, ՀԿ–ների և տարբեր շերտերի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողով է հրավիրել։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ խորհրդաժողովից։
–Քաղաքագիտական առումով ճիշտ կլիներ, որ Գագիկ Ծառուկյանի հրավիրած այդ խորհրդակցության ժամանակ «ճանապարհային քարտեզը» ստեղծվեր, և այն հստակ հայտարարվեր և՛ իշխանությանը, և՛ ժողովրդին, և՛ աշխարհին, որովհետև սա մեր պայքարի իրավունքն է, մեր երկիրը զարգացնելու իրավունքը և հնարավորությունը։ Հայտարարվեին այն կոնկրետ պլատֆորմները, թե տնտեսության, քաղաքականության մեջ ինչ է լինելու, քաղաքական համակարգն ինչպես է փոխվելու, Սահմանադրությունն ինչպիսի տեսք պետք է ունենա, և Սահմանադրական դատարանն ինչ դեր ունի մեր երկրում։ ՍԴ–ն մինչև հիմա քաոս է առաջացնում, դրա ֆունկցիան ո՞րն է լինելու։ Հստակ պիտի հայտարարվի նաև, որ սա մեր ներքին զարգացման իրավունքն է. աշխարհում ոչ ոք մեզ խանգարելու իրավունք չունի, և այդ խոսակցությունները, որ աջից–ձախից պարտադրում են, դրանց պիտի վերջ դրվի. մենք ուզում ենք մեր երկիրը փոխենք։ Եվ ռեալ մրցակցություն պիտի հայտարարվի, մրցույթ՝ խորհրդարանի, նախագահի տեղի համար և այլն։ Հակամոնոպոլային օրենսդրության մասին չեմ էլ խոսում, քանի որ եթե մնալու է կլանների երկիր, բացառված է զարգացում ունենալը։ Կարծում եմ, որ հունվարի 20–ին պետք է հայտարարվի «ճանապարհային քարտեզը»՝ հստակ պլատֆորմներով, կյանքի բոլոր ոլորտների համար։
–Բայց դրանք իրականացնելու համար իշխանափոխություն է, չէ՞, անհրաժեշտ։
–Մենք տեսել ենք՝ այս իշխանությունները խոսում են ոչինչ չանելով։ Օրինակ՝ եթե դուք գիտությունը գերակա ուժ եք հռչակում, բայց այդ գիտությանը տալիս եք զրո, զրո ամբողջ էս ինչքան ֆինանսավորում, ուրեմն բլեֆ է, չէ՞, դա։ Ժողովուրդը պիտի բլեֆ չտեսնի, ֆլիրտ չպիտի տեսնի, այլ պետք է տեսնի, որ քաղաքականությունը շատ ազնիվ բան է։ Էնպես են ներկայացնում, թե քաղաքականությունն անբարո բան է։ Ո՞վ ասաց։ Քաղաքականությունը շատ ազնիվ է, և երկիրը պետք է վերափոխվի, և պետք է մոբիլիզացվի նաև Սփյուռքը։ Կամ վերցնենք արտագաղթը։ Օրինակ՝ առաջարկում եմ Հայաստանն՝ Արցախի հետ միասին, հռչակել կոռումպազերծ տարածք. կոռուպցիան պետք է լինի պետական դավաճանությանը հավասար հոդված, և դիմել աշխարհի տարբեր ծայրեր արտագաղթած հայերին՝ վերադարձե՛ք ձեր հայրենիք, փողը դրե՛ք, աշխատե՛ք, և նաև՝ 5 տարի հարկային արտոնություններ։ Դուք տեսե՛ք, թե ոնց ազատագրված տարածքները, մեր հանրապետությունը կծաղկեն։ Հայաստանում պետք է հաստատվի արդարության համակարգ։ Նախագահն ասում է՝ ես երաշխավորում եմ, բայց նախագահը չպիտի երաշխավորի ոչինչ։ Նախագահը պիտի երաշխավորի սահմանադրական դրույթների կիրառումը՝ անվտանգություն, ազատություն և այլն։ Նախագահն ինչո՞ւ պետք է երաշխավորի բիզնեսի անվտանգությունը. իր ի՞նչ գործն է դա։ Այսինքն, սրանք շղթայական ռեակցիայի նման գալիս են։ Ամոթ է, որ Հայաստանում աղքատ մարդ կա։ Ի՞նչ է նշանակում՝ հայությունն աղքատ է։ Աշխարհում տեսե՞լ եք աղքատ հայ, բացի ՀՀ–ից։ Մենք պետք է մերիտոկրատական հասարակություն ստեղծենք։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը