«Հ1»-ի պատասխանը «Ժառանգության» հեռուստաբանավեճի առաջարկին. Իսկ Հանրային ռադիոն ու Հանրային հեռուստառադիոընկերությունը դեռեւս լռում են
«Ժառանգություն» կուսակցությունը և համանուն խորհրդարանական խմբակցությունն առանց մեկնաբանության հրապարակում են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանի նամակը: Սեպտեմբերի 24-ին կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը և խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պաշտոնապես դիմել էին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի գործադիր տնօրեններ Արմեն Արզումանյանին եւ Արմեն Ամիրյանին' «Հ1»-ի եւ «Հանրային ռադիո»-ի ամենադիտվող եւ լսվող ժամերին բոլոր խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված բանավեճեր կազմակերպելու առաջարկով: Արմեն Արզումանյանի պատասխան նամակի բովանդակությունն է.
«ՀարգելիպարոնՄարտիրոսյանեւպարոնՍաֆարյան,
ԻպատասխանՁերնամակի (մտից' N 943/ 25.09.2009 ), որովառաջարկումեքհեռուստաբանավեճերկազմակերպելհայ-թուրքականհարաբերություններիկարգավորմանթեմայով, հայտնումենք, որՀանրայինհեռուստաընկերությունըկիսումէՁերեւՁերղեկավարածքաղաքականուժիմտահոգությունը:
«Ժառանգություն» կուսակցությունը տեղեկացնում է, որ դեռեւս պատասխան չեն ստացել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանից եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից:
«Հ1»-ի պատասխանը «Ժառանգության» հեռուստաբանավեճի առաջարկին. Իսկ Հանրային ռադիոն ու Հանրային հեռուստառադիոընկերությունը դեռեւս լռում են
«Ժառանգություն» կուսակցությունը և համանուն խորհրդարանական խմբակցությունն առանց մեկնաբանության հրապարակում են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանի նամակը: Սեպտեմբերի 24-ին կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը և խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պաշտոնապես դիմել էին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի գործադիր տնօրեններ Արմեն Արզումանյանին եւ Արմեն Ամիրյանին' «Հ1»-ի եւ «Հանրային ռադիո»-ի ամենադիտվող եւ լսվող ժամերին բոլոր խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված բանավեճեր կազմակերպելու առաջարկով: Արմեն Արզումանյանի պատասխան նամակի բովանդակությունն է.
«Հարգելի պարոն Մարտիրոսյան եւ պարոն Սաֆարյան,
Ի պատասխան Ձեր նամակի (մտից' N 943/ 25.09.2009 ), որով առաջարկում եք հեռուստաբանավեճեր կազմակերպել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայով, հայտնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը կիսում է Ձեր եւ Ձեր ղեկավարած քաղաքական ուժի մտահոգությունը:
Առաջին ալիքը ոչ միայն □Հայլուրով□ է լուսաբանում այդ կարեւորագույն խնդիրներն, այլեւ հեռարձակում է հատուկ հաղորդումներ, որոնց նպատակը ներքին խորհրդակցությունների համար եթեր ապահովելն է եւ քաղաքական ուժերին հանրային ամբիոն տրամադրելը: Այդ հաղորդումները (□Եվրոպական բանաձեւ□ եւ □Զրույց□) հեռարձակվում են հանրային եթերի լավագույն' երեկոյան ժամերին եւ ունեն մեծ հեռուստալսարան:
Հանրային հեռուստաընկերությունն ակնկալում է հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունն այդ հանրային քննարկումներին' վերը հիշատակված հաղորդումների շրջանակներում:
Հարգանքով,
Գործադիր տնօրեն' /ստորագրություն/ Արմեն Արզումանյան»