Լրահոս

29.11.2010 12:36


«System of a Down»-ը հայտարարել է միավորման մասին

«System of a Down»-ը հայտարարել է միավորման մասին

«System of a Down» խումբը պաշտոնապես հայտարարել է իր ստեղծագործական հանգստի ավարտի մասին, որը տևում էր 5 տարի։ 2011թ. ամռանը երաժիշտները կմեկնեն եվրոպական հյուրախաղերի, որի ընթացքում կմասնակցեն խոշոր փառատոների։

Խմբի պաշտոնական կայքում առայժմ հաստատված է 10 ելույթ, այդ թվում՝ մասնակցություն «Rock am Ring», «Greenfield», «Download», «Novarock», «Metaltown» և այլ փառատոներին։ Այս ամենը կատարվելու է հունիսի 2-19-ը ընկած ժամանակահատվածում։ Մասնավորապես «System of a Down» խումբը նախատեսել է համերգներ Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում։

Այս խորագրի վերջին նյութերը