Լրահոս

29.11.2010 12:49


Ռուբեն Մելքոնյան. «Խոսելով գաղտնի դիվանագիտության մասին՝ Թուրքիան աղավաղում է փաստերը»

Ռուբեն Մելքոնյան. «Խոսելով գաղտնի դիվանագիտության մասին՝ Թուրքիան աղավաղում է փաստերը»

Թրքագետ Ռուբեն Մելքոնյանը խոսելով Թուրքիայի կողմից շրջանառվող այն հայտարությունների մասին, թե իբր Հայաստանի և Թուրքիայի միջև լուռ դիվանագիտություն է ընթանում՝ ասել է, թե դրանց նպատակը աշխարհին ցույց տալն, է թե Թուրքիան հավատարիմ է «զրո խնդիր հարևանների հետ» իր կարգախոսին։ Նրա խոսքերով՝ սրանից բացի ՝ Թուրքիան աշխատում  է նաև ներքին լսարանի համար։ Նա իր մեջ ուժ չի գտնում վավերացնելու Հայաստան-Թուրքիա արձանագրությունները՝ հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ այսինքն թուրքական իշախանությունները հակահայ տարամադրություններով իրենց իսկ կողմից դաստիարակված հասարակության գերին են դարձել։

Ռուբեն Մելքոնայնը կարծիք է հայտնել, թե Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցությունը գրեթե չի զիջի իր այսօրվա դիրքերն ու կշարունակի իմիտացիոն քաղաքականությունը։

-Լուռ դիավանգիտության մասին տևական ժամանակ արվող Թուրքիայի հայտարարություններին ՀՀ արտգործնախարարությունից սկզբում բավական կոռեկտ հերքում հնչեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև լուռ դիվանագիտություն չկա, սակայն երբ Թուրքիայի պնդումներն էլ ավելի հաճախակի դարձան, ՀՀ արտգործնախարարը բավական կոպիտ պատասխանեց, թե թուրքերը, երևի, մենախոսությունը շփոթում են երկխոսության հետ։ Այս հայտարարությունը Թուրքիայում ցավոտ ընկալվեց, բայց հայտարություններն էլի շարունակվում են։ Սա վկայում է, որ Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, արտգործնախարար Դավութօղլուի լուռ դիվանագիտության մասին հայտարարությունները ցույց են տալիս, որ փաստերի ակնհայտ աղավաղումը, սուտ, անիրական տեղեկատվության տարածումը դարձել են թրքական քաղաքական մշակույթի անբաժանելի մասը,-նշել է թրքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը