Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը թվում է, թե բացահայտված է։ Հանցագործությունը խոստովանած և հայ–թուրքական սահմանին հայտնաբերված ռուս զինվոր Պերմյակովի ձերբակալումից հետո, սակայն, ավելի շատ հարցեր առաջացան, և ավելի շատ մշուշապատվեց դեպքը, քան մինչ նրան հայտնաբերելը։
Պարզապես անհեթեթ է հավատալը, որ մարդը գիշերվա կեսին դուրս է եկել Գյումրիում ման գալու, մտել է պատահական տուն ջուր խնդրելու և ապա գնդակահարել է տանը գտնվող բոլոր մարդկանց ու դանակահարել մի քանի ամսական երեխային։
Նման բան չի լինում, քանի որ նման բան չի կարող լինել երբեք։ Եվ ուրեմն, բացահայտված չէ ամենակարևորը՝ սպանության մոտիվը։
Շատ պարզունակ կլինի մտածելը, որ զինվորն աֆեկտի տակ է եղել, ու նման ոճրագործություն գործել։
Թե որն է իրականությունը, պետք է անպայման բացահայտել։ Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում։ Մարդիկ տանը քնած գնդակահարվել են։ Ու գնդակահարողն էլ օտարերկրյա զինվորական է։ Սա, հետևաբար, սովորական գործ չէ, քանի որ սպանություն է արել մեկը, ով իր կարգավիճակով պետք է անվտանգություն ապահովեր, և պաշտպաներ հայ–թուրքական սահմանը։ Մինչդեռ զինվորը սպանություն է իրականացնում և փախչում դեպի Թուրքիայի հետ սահմանի կողմը (դեռ մի կողմ թողնենք այն հարցը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մարդասպանին հայտնաբերեցին ոչ թե ՀՀ իրավապահները, այլ ռուս սահմանապահները)։
Մի խոսքով, հարցեր, հարցեր, հարցեր ... և առայժմ՝ ոչ մի պատասխան։ Իսկ պատասխանները պետք են։ Հարկավոր է ամեն գնով ստիպել այդ վիժվածքին խոսել։ Գժական «զամաշկաները» հաշիվ չեն։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ կողմը պետք է այդ մարդասպանին դատի՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական, դա տվյալ դեպքում երկրորդական է դառնում։ Կարևորը հանցագործության մոտիվը պարզելն է։
Բացահայտված չէ ամենակարևորը

Կորյուն Մանուկյան