Լրահոս

01.10.2009 16:03


Ծերերի համար նախատեսված ճաշն աղի էր առաջին տիկնոջ համար

Ծերերի համար նախատեսված ճաշն աղի էր առաջին տիկնոջ համար

Տարեցների օրվա կապակցությամբ այսօր Գյումրիում էին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը: Նրանք օրվա կապակցությամբ այցելեցին Գյումրիի ծերերի տուն-ինտերնատ, որտեղ ծանոթացան պայմանների հետ, զրուցեցին բնակիչների հետ:

Հայաստանի առաջին և երրորդ տիկինները ցանկություն հայտնեցին նաև ծանոթանալ, թե ի՞նչպես են սնվում Գյումրիի ծերերը և այցելեցին տուն-ինտերնատի խոհանոց, որտեղ տոնական օրվա կապակցությամբ 2 ճաշատեսակ էր պատրաստվում՝ տոլմա և կարտոֆիլով սոուս: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ցանկություն հայտնեց անձամբ ճաշակել ծերերի համար պատրաստված ուտեստները. «Թույլ տվե՛ք անձամբ փորձել»,- խոհարարին դիմեց Ռիտա Սարգսյանը, այնուհետև գդալ և ափսե վերցնելով՝ համտեսեց կարտոֆիլով սոուսը. «Աղի է ստացվել»,-ծիծաղելով դիտողություն արեց շփոթված խոհարարուհուն, իսկ այնուհետև ցանկություն հայտնեց համտեսել նաև տոլման և այս գործում օգնության կանչեց վարչապետի տիկնոջը. «Տիկի՛ն Գոհար, համեցե՛ք, Դուք էլ փորձե՛ք»: Գոհար Սարգսյանը, շփոթված արձագանքելով կոչին, համտեսեց ծերերի համար նախատեսված տոլմայից. «Համեղ էր, շնորհակալություն, և աղի չէր»,-համի վերաբերյալ իր դիտարկումը ներկայացրեց վարչապետի տիկինը:

Բարձրաստիճան տիկնայք խոստացան նաև իրենց հնարավորությունների չափով նպաստել տուն-ինտերնատի վթարային վիճակում գտվող ճաշարանային մասնաշենքի վերանորոգմանը:

Այնուհետև հյուրերը ծերերի հետ մասնակցեցին տոնական ճաշին, որն ուղեկցվում էր երգ-երաժշտությամբ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը