«Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները տարածել են համատեղ հայտարարություն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների մասին
Կողմ լինելով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու դրանց հետագա բնականոն զարգացմանը՝ նախևառաջ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմանը, մենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններս, հայտարարում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններից անհրաժեշտ է բացառել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են՝
Գոյություն ունեցող, այսպես կոչված, «ընդհանուր սահմանի» փոխադարձ ճանաչմանը, քանի որ նման ճանաչմամբ Հայաստանին պարտադրվում է ճանաչել նախկինում կնքված հակաօրինական և հակահայկական պայմանագրերը։
Պատմական փաստաթղթերի և արխիվների ուսումնասիրության նպատակով միջկառավարական ենթահանձնաճողովի ստեղծմանը, քանի որ սրանով կվիճարկվի Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանությունն ու հայրենազրկումը, և բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից կատարվածը որպես մարդկության դեմ գործված հանցագործություն դատապարտելու փաստը։
Միաժամանակ հաստատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարող խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ հռչակված սահմանների և տարածքային ամբողջականության ամրագրմանը։
Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս կարևորագույն քաղաքական և պատմական նշանակություն ունեցող խնդրի շուրջ և այդպիսով նպաստել հայոց պետականության հիմնարար սկզբունքների ու համազգային նպատակների իրագործմանը՝ ապահովելով հայրենիքի հզորացումը։
Այս հայտարարության ներքո «Ժառանգություն» խմբակցության անունից ստորագրել է Ստյոպա Սաֆարյանը, «Դաշնակցություն» խմբակցության անունից՝ Վահան Հովհաննիսյանը։
ՀՅԴ–ի և «Ժառանգության» համատեղ հայտարարությունը

7or.am