Լրահոս

01.10.2009 19:15


Ինքնակամ, թե՞ պարտադրված քննարկումներ

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը այսօր Գյումրիում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կազմակերպել էր հասարակական քննարկում: Քննարկումը իրականացվում էր Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ, USAID-ի ֆինանսավորմամբ:

Ինչպես 7օր-ի հետ զրույցում նշել է ՄԶՄԿ-ի Հ/Կ-ի ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Արմեն Գալստյանը քննրակմանը մասնակցում են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ եւ նրանց ընտրության ժամանակ որեւէ չափորոշիչ չի կիրառվել։ «Մասնակիցների կազմում կան տարբեր մասնագիտության տեր անձինք, բժիշկներ, դասխոսներ, ուսուցիչներ եւ նույնիսկ գործազուրկներ, նաեւ պետական հիմնարկների աշխատակիցներ: Մեզ համար կարեւոր է, որ այս քննարկմանը մասնակից լինեն Գյումրիի հասարակության տարբեր շերտերի ներկայուցուցիչները»- ասել է Արմեն Գալստյանը:

Կազմակերպիչները նաեւ նշել են, որ քննարկման ընթացքում մի քանի խմբերի բաժանված մասնակիցների կարծիքները, որոնք գրի են առվում, որը ներկայացվելու է անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ մասնակիցներից ակնկալում են անկեղծ քննարկում:

Քննարկման դահլիճում աննախադեպ քանակությամբ մասնակիցներ էին հավաքվել, մասնակիցները հիմնականում ԲՈՒՀ-երի, ՏԻՄ-երի, դպրոցների աշխատակիցների էին եւ ուսանողներ, կային նաեւ կուսակցություների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպամանը ներկա գտնվողներից մեկը, ով պետական համակարգի աշխատող էր եւ բնականաբար  չցանկացավ ներկայանալ, 7օրի հետ զրույցում նշեց, որ իրենց հրահանգել են անպայման մասնակցել այս քննարկմանը եւ անպայման դրական արտահայտվել հայ-թուրքական' Հայաստանի իշխանություների հայ-թուրքական հարբերություների ուղղությամբ վարվող քաղաքականությանը, ավելացնելով. «Մեզ ասեցին, որ նույնիսկ ներկա է լինելու ՀՀ փոխարտգործնախարարը, դե մենք էլ եկել ենք էլի»:

Օրվա թեմայով 7օրին իրեն տեսակետները հայտնեցին քննարկման մի քանի մասնակիցներ:

Լեւոն Խաչատրյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու,-,Ես կողմ եմ, որ հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենանք, սակայն այս գործընթացի արդյունքները խիստ անկանխատեսելի են եւ ես չեմ հասկանում, թե վերջում ի՞նչ ենք ունենալու: Մեր ձեռքբերումը այն է լինելու, որ բաց սահմաններ ե՞նք ունենալու: Ինձ առիթ է տալիս զգուշանալու այն փաստից, որ գերտերություները եւ համաշխարհային մամուլը ամբողջ գործընթացը ներկայացնում են որպես Թուրքիայի կողմից բարի կամքի դրսեւորում: Թուրքիան մեզ ինչ է արել, որ բարի կամք է դրսեւորում, իրականում մենք ենք զիջումների գնում եւ բարի կամք դրսեւորում, որ համաձայնվել ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ' ճանաչում ենք գոյություն ունեցող սահմանները եւ այդ զիջումների դիմաց պետք է, որ մի բան ստանանք, ասենք Ղարաբաղի անկախությու՞նը:

 

Իմ կարծիքով հարցը չպետք է իջեցվեր  սահմանը բացելու կամ չբացելու մակարդակի, ճիշտ չէ, դա 1000-երորդական խնդիր է այս գործընթացում: Խիստ վիրավորական է, որ էս ամենի մեջ մեզ ասենք համոզում են, որ լայն սպառման ապրանքները 10-ից 15 տոկոսով կէժանանան, ի՞նչ է եթե մի օր էլ ասեն, որ այդ նույն ապրանքները 50 տոկոսով է էժանանալու, ուրի՞շ զիջումների էլ գնանքե:

Արտակ Հովհաննիսյան, պատմաբան.- ,Իմ կարծիքը դրական է, կողմ եմ սահմանի բացմանը' հետեւյալ պատճառաբանությամբ: Աշխարհի 2 գերտերություները ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը իրենց հավանությունն են տվել այս պրոցեսին: Այս պարագայում եթե Թուրքիայի պես երկիրը ճնշման արդյունքում գնացել է երկխոսության, ապա Հայաստանը չէր կարող չգնալ:

Մտավախություն կա Ցեղասպանության գործընթացի ռեգրեսի առումով, բայց այս դեպքում մենք ունենք սփյուռքի գործոնը, որը 65 թվականից ապացուցում է, որ կարող է ապահովել ճանաչման գործընթացի արդյունավետությունըե:

Տիգրան Պետրոսյան՝ «Կովկասյան կենտրոնե ՀԿ». «Սահմանը վերջ, թե առաջ բացվելու է, խնդիրը նրանում է թե ե՞րբ եւ ի՞նչ պայմաններով: Մտավախություն կա, որ սահանի բացումը կարող է ազդել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա' մեր համար բացասկան առումով: Նաև միգրացիոն խնդիր կառաջանա ոչ միայն դեպի Թուրքիա այլ նաեւ, դեպի Եվրոպա, քանի որ այդ դեպքում 120 դոլարով կարելի է հասնել Հունաստան»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը