Լրահոս

01.10.2009 18:35


ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել

ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել

Մինչ Ազգային ժողովում շարունակվում էին «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել։ Մոտ 50 ավտոմեքենաներ, որոնց վրա ամրացված էին ՀՅԴ-ի դրոշները և «Ո՛չ թուրքական պայմաններին» պաստառները, շարվել էին ԱԺ դիմաց։ Ակցիայի մասնակիցները, որպես բողոքի նոտա, մի քանի րոպե շարունակ միացրել էին ավտոմեքենաների  ազդանշանները։

-Այս ակցիայով մենք մեր դժգոհությունն ենք հայտնում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Հայ հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Սպարտակ Ասոյանը։ -Պետք է այդ փաստաթուղթը ստորագրել առանց նախապայմանների։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը