Լրահոս

01.10.2009 19:52


ՀՀ արտգործնախարար. «Մեր նպատակն է, որ տարածաշրջանը լինի կայուն, անվտանգ և խաղաղ»

«Պատրա՞ստ եք համակերպվել այն մտքի հետ, որ ձեր թոռները նայելով Արարատին տեսնեն թուրքական ռազմաբազաները» հարցին, ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանը պատասխանել է.

-Պատասխան՝ ոչ։ Այո՛, այդպիսի բազաներ այսօր կան։ Մեր նպատակն է, որ տարածաշրջանը լինի կայուն, անվտանգ և խաղաղ և իր դեմ ուղղված ռազմաբազաներ չլինեն։ Հենց այդպիսի մոտեցմամբ ենք մենք վարում մեր քաղաքականությունը։

«Ճանապարհային քարտեզում նախապես եղե՞լ է խորհրդարանների կողմից վավերացման ժամկետ, որը սակայն հետագայում հանվել է։ Եթե այո, ապա ո՞ր կողմի առաջարկով է հանվել».

-Նման բան իհարկե չի եղել, որովհետև այսպիսի հարցերը տնօրինում են միայն խորհրդարանները։ Չեն կարող բանակցողները կամ դիվանագետները սահմանափակել և ասել, որ այսքան ժամկետում պետք է վավերացվեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը