Քաղծառայության խորհրդի նախագահ. «Պաշտոնյայի խնդրանքը ճնշում չէ»
Որոշ ժամանակ առաջ ՀՀ կառավարության նիստի ժամանակ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը բարձրաձայնել էր քաղծառայության ոլորտում առկա խնդիրների մասին։ Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում Մ. Բադալյանը հայտարարել է, որ դա իր պտուղներն ինչ-որ չափով տվել է։
-Այո՛, ես եղել և մնում եմ նույն կարծիքին, որ մեր քաղաքական չկայացած համակարգի պայմաններում այսքան կուսակցականացնել, այսքան ամեն ինչ փորձել նայել կուսակցական պրիզմայով, ոչ միայն չի բխում քաղաքացիական ծառայության շահերից, այլև չի բխում նաև պետական կառավարման համակարգի շահերից և նրա արդյունավետ գործունության կազմակերպման հրամայականից։ Բայց, հուրախություն մեզ, այո՛, այդ մտահոգությունը հիմնականում ընկալվել է։ Թեկուզ՝ միջամտությունները նվազել են,-ասել է Մ. Բադալյանը՝ առաջարկելով միջամտությունը դիտարկել որպես խնդրանք, իսկ ընկերոջ, հարևանի, բարեկամի կողմից նման խնդրանքները բարոյական ճնշում են։
-Բայց պաշտոնյայի խնդրանքը ճնշում չէ,-ընդգծել է նա։
Ոլորտի լիարժեք կայացման համար էլ Քաղծառայության խորհրդի նախագահն առաջարկել է իր բանաձևը՝ քաղծառայողներին կուսակցության անդամ լինելն արգելվի օրենքով։ Նա նաև չի հարգում և առաջին հերթին մեղադրում է ստիպողաբար կուսակցական դարձող քաղծառայողին, ոչ թե նրան ստիպողին։

7or.am