Շտապ տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանում են գտնվում սփյուռքից ժամանած մի քանի անձինք, ովքեր ներկայանում են Ռամկավար Ազատական կուսակցության անդամներ և այդ անվան տակ իրականացնում են հանդիպումներ, տալիս են հարցազրույցներ:
Նրանք եւ նրանց ուղեկցող անձինք ներկայանում են որպես ՌԱԿ ԱՄՆ Արեւելյան և Կանադայի շրջանակի ղեկավարներ:
Հաշվի առնելով վերը նշվածը, որպես Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության փոխնախագահ' պաշտոնապես հայտարարում եմ, որ ՌԱԿ ԱՄՆ Արեւելյան եւ Կանադայի շրջանակ մեր աշխարհասփյուռ 18 կառույցների մեջ գոյություն չունի, հետեւաբար թե՛ ԱՄՆ, թե՛ Կանադայի եւ մյուս մեր կառույցները գործում են առանձին-առանձին և ունեն իրենց ղեկավար մարմինները:
«Սփյուռքյան խմբակի» մեծամասնությունը վաղուց վտարված են կուսակցությունից' հակահայկական եւ հակակուսակցական գործունեություն իրականացնելու պատճառով:
Տեղեկացնում եմ նաեւ «նորաստեղծ» Արմենական-ՌԱԿ-ը սփյուռքում դիտարկվում է որպես թուրքական նախագիծ, իսկ հոկտեմբերի 3-ի նրանց հավաքը' որպես բաշիբոզուկների հավաք:
Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության փոխատենապետ,
Հարություն Առաքելյանը նախազգուշացնում է
Հարգելի գործընկերներ

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյան