Հունվարի 20-ին, ըստ էության, տրվելու է տարվա քաղաքական գործընթացների մեկնարկը։
ԲՀԿ ղեկավարի նախաձեռնությամբ հրավիրված ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը պետք է ազդարարի ընդդիմության՝ նախորդ տարում արձանագրած հաջողություններն առարկայական դարձնելու վճռականությունը և ներկայացնի հետագա քայլերի հաջորդականությունը։
Գյումրիի ողբերգությունն ու դրան հաջորդած դեպքերը հերթական անգամ վկայեցին Հայաստանի գործող իշխանության ապաշնորհությունը։ Իշխանությունը պարզապես չկա, երբ պարտավոր է լինել առաջին գծում։
Ստեղծված իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում։ Ոչիշխանական ուժերին այլընտրանք չի մնացել։ Նրա՛նք պետք է լցնեն այն վակուումը, որն առաջացել է գործող իշխանության անգործության և ՀՀԿ ղեկավարի «նախաձեռնողականության» պատճառով։
Գյումրիի ողբերգությունը ցույց տվեց նաև, թե ինչքան է իշխանությունը կտրված պետությունից ու նրա քաղաքացիներից։ Նա միայն ինքն իր համար է, ուրիշի ոչ մեկի։
Մի խոսքով, անելիքները շատ են, դանդաղելն էլ դառնալու է վտանգավոր։ Բոլորի՛ համար վտանգավոր։
Դանդաղել չի՛ կարելի

Վախթանգ Մարգարյան