Լրահոս

02.10.2009 15:12


Ներսես Նազարյան. «Իմ ցուցումով ոստիկանության ծառայություններն այդպիսի արարքներ չեն հանդուրժելու»

Ներսես Նազարյան. «Իմ ցուցումով ոստիկանության ծառայություններն այդպիսի արարքներ չեն հանդուրժելու»

Վերջին օրերին «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցները մայրաքաղաքում ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Կարմիրբերետավորները հաճախ խոչընդոտում են այդ ակցիաներին։ «Ինչո՞ւ. մի՞թե նրանց սահմանադրական իրավունքը չէ երթեր անցկացնելը» հարցին ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը պատասխանել է.

-Ինձ համար ցավ է, որ անչափահաս երիտասարները՝ 15-16 տարեկան, իրենց ակցիաների ընթացքում կարող են անվայելուչ կոչեր անել իրենց նախագահի հասցեին։ Կարելի է ակցիաներ կազմակերպել և իրենց դժգոհությունն արտահայտել, բայց ոչ այդքան թշնամանքով։

Ի դեպ, Նազարյանն ասել է, որ իր ցուցումով ոստիկանության ծառայություններն այդպիսի արարքներ չեն հանդուրժելու։

Նկատենք նաև, որ ՀՀ Ոստիկանության քաղաքային վարչության պետն ասել է, որ հանրապետության հրապարակում ՀՅԴ-ի կազմակերպած ակցիաներն անցնում են շատ խաղաղ, քանզի դաշնակցականները չեն խոչընդոտում ոստիկանության աշխատանքները և զգուշացումների դեպքում էլ հետևում են դրանց։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը