Լրահոս

02.10.2009 17:08


«Միացում» ազգային նախաձեռնությունն ակցիա է իրականացրել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դիմաց

«Միացում»  ազգային նախաձեռնությունն ակցիա է իրականացրել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դիմաց

«Միացում» ազգային նախաձեռնությունը, ի նշան ընդդիմության հայ-թուրքական արձանագրությունների, ակցիա է իրականացրել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դիմաց։ Նրանք նամակ են փոխանցել ներկայացուցչությանը։

-Այսօր մեր ակցիայի նպատակն Արցախի մեր եղբայրներին, մասնավորապես քաղաքական և ռազմական ղեկավարությանը հորդորելն է, որ հնարավորինս շուտ իրենց սրտի խորքում առկա կեցվածքը հրապարակայնացնեն, որովհետև այս պրոցեսը դադարեցնելու միակ ձևն արցախյան ամրոցն է,-ասել է «Միացում» ազգային նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նշել է, որ երեքշաբթի օրը՝ ժամը 17։30-ին, Մերգելյան ինստիտուտի առջև իրենք կրկին  հավաքվելու են և երթով գնալու են Ծիծեռնակաբերդ։

-Այնտեղ ուզում ենք այս արձանագրությունների  խորհրդանշական այրումը կատարել ու չորեքշաբթի օրվանից ամեն օր քաղաքի  որևէ կետում այրման  գործողություն կատարել և դրան մասնակից դարձնել ՀՀ քաղաքացիներին,-ասել է Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքերով՝ իրենք ոչ թե ուզում են, որ այդ արձանագրություններում շտկումներ կատարվի, այլ ամբողջությամբ մերժում են այս փաստաթղթերը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը