Թրքագետ. «Գյուլը գործընթացը շարունակելու խնդրանքով թող դիմի ի՛ր կուսակից ընկերներին, այլ ոչ թե Հայաստանին»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այն հայտարարությանը, որով Հայաստանին կոչ է արվում շարունակել հայ-թրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, թրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել է, թե այդ կոչերի ու խնդրանքների հասցեատերն իրականում Թուրքիայի իշխող, այսինքն՝ հենց իր կուսակցությունն է։
-Լավ կլիներ, որ պարոն Գյուլը նման խնդրանքով դիմեր իր կուսակից ընկերներին։ Ավելի կոնկրետ կարող եմ օգնել. թող դիմի իր կուսակից ընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին,-ասել է նա։

7or.am