Գալուստ Սահակյան. «Մեր ազգը, մեր թիմը, մեր ամեն ինչը եթե զոհասեղան է, դնում ենք զոհասեղանին՝ առանց երկընտրանքի»
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր վտանգների մասին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Փաստարկ» ակումբում լրագրողներին ասել է, որ այդ վտանգները հաղթահարելի են, և եթե մենք ի վիճակի չենք դա անելու, ապա ո՛չ ազգ, ո՛չ էլ պետություն կոչվելու իրավունք ունենք.
-Մենք պետք է կարողանանք և՛ տնտեսական ճակատում հաղթել, և՛ քաղաքական։ Ռիսկայնությունը մեծ է, բայց ահա ձևավորվել է թիմ և ամենակարևորը՝ անձ, որը չի վախենում գործընթացից։ Մտածում է ճակատամարտ տալ։
Գ. Սահակյանը նշել է, որ, այսպիսով, իշխանությունները նոր ճակատ են բացում, և դա «Թուրքիայի հետ սառը պատերազմի ինչ-որ մի մոդել պետք է պատկերացնել».
-Մենք ընդամենը, ինչպես նախագահն է ասում, գնում ենք աշխատելու։ Գնում ենք աշխատելու՝ մեզ վտանգելով։ Մեր ազգը, մեր թիմը, մեր ամեն ինչը, եթե զոհասեղան է, դնում ենք զոհասեղանին՝ առանց երկընտրանքի։
«Իսկ թե ո՞վ է ազգին զոհասեղանին դնելու իրավունքը տվել իշխանություններին, և ընդհանրապես հարցրե՞լ են ազգին՝ ուզո՞ւմ է դրվել զոհասեղանին, թե՞ ոչ» «7օր»-ի հարցին Գ. Սահակյանը պատասխանել է.
-Անդրանիկը երբեք հանրաքվե կամ ինչ-որ մի բան չանցկացրեց, որ կարողացավ ինչ-որ ձևով ամոքել վիճակը, ոչ էլ Նժդեհը դա արեց, ոչ էլ Սարդարապատի ճակատամարտը, որ տեղի ունեցավ, մեկ-մեկ չէին հարցնում՝ դու համաձա՞յն ես, թե՞ համաձայն չես։ Խնդիրն այն է, որ մարդկային մի թիմ պետք է լինի, որ պատասխանատվության բեռն իր վրա վերցնի։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հավելել է, որ իրենք մասնակցել են անկախության ողջ գործընթացին, ղարաբաղյան ճակատամարտին և չեն ցանկանում այս վիճակը որպես ժառանգություն թողնել սերունդներին։
Գ. Սահակյանի համոզմամբ՝ պահանջատիրության ժամանակներն անցել են, ու իշխանություններն այժմ նույն դաշտում են դնում պահանջատիրությունը և հայրենատիրությունը.
-Պահանջելը, լացելը, ծնկներին խփելը երբեք ու երբեք հիմք չի կարող ունենալ, որ այլ պետությունները և ազգերը մեզ հարգեն։

7or.am