ՀՀ սահմանադրության 83.3 հոդվածի համաձայն՝ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։
Մեզանում ինֆլյացիայի թույլատրելի միջանցք է սահմանվել 2,5-5,5 տոկոսը։ Ակնհայտ է, սակայն, որ ԿԲ–ն չի կարող ապահովել այդ միջանցքը, քանզի վերջին ամիսներին նկատվող դրամի փոխարժեքի անկումը հիմնական տարադրամների՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ, բերել է ներմուծվող ապրանքների թանկացման, իսկ Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշիռը հօգուտ ներմուծման է։
Ինֆլյացիայի բարձր մակարդակին նպաստում է նաև ՀՀ տնտեսության կառուցվածքը, որը Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում է՛լ ավելի է կենտրոնացել, իսկ որոշ ոլորտներ ամբողջությամբ մենաշնորհայնացվել են։ Իսկ մենաշնորհների դեպքում գները չեն կարող իջնել, ինչպես որ, օրինակ, բենզինի գները չեն իջնում մեզանում, և դա այն դեպքում, երբ միջազգային շուկայում նավթի գնի կտրուկ անկում կա։
ԿԲ–ն չի կարող ինֆլյացիայի թույլատրելի միջանցքում պահել ապրանքների ու ծառայությունների գները, քանզի տնտեսվարողների ու բնակչության մոտ վերջին տարիներին վարվող տնտեսական քաղաքականության և նեոբոլշևիկյան մեթոդների կիրառման արդյունքում ձևավորվել են բացասական սպասումներ։ Իսկ նման դեպքերում անվստահություն է առաջանում նախ և առաջ ազգային դրամի նկատմամբ։ Եթե դրամի փոխարժեքը դոլարի ու եվրոյի նկատմամբ կարող է մեկ օրում բարձրանալ 30 տոկոսով ու դրա հաջորդ օրը իջնել նույն չափով, ապա ի՞նչ վստահության մասին է խոսքը։
Մարդիկ խնայողությունները չեն պահում դրամով և ավանդներ չեն տալիս դրամով, այլ նախընտրում են փոխանակել ազգային դրամը կամ այն դարձնում են ապրանք։ Իսկ դա բերում է դրամական զանգվածի պտույտի արագության, ինչն էլ իր հերթին բերում է գների աճի։ Մասնավոր բանկերի կողմից ավանդների տոկոսադրույքների բարձրացումն այն ինդկատորն է, որը հուշում է, թե ինչ օրն է ընկել ՀՀ դրամը։
Շատ լավ հասկանալով այս ամենը՝ ԿԲ–ն փորձում է հակաինֆլյացիոն քաղաքականություն վարել, մասնավորապես, բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (այն այժմ դարձել է 9,5 %), բայց դա կարճաժամկետ էֆեկտ է ունենալու և բերելու է փողի գնի, կամ, այլ կերպ ասած, վարկի գնի թանկացման։ Դա էլ իր հերթին բերելու է ներդրումների է՛լ ավելի կրճատման և տնտեսության հետընթացի։
Ճիշտ է, տնտեսական աճի թիվ մեկ պատասխանատուն գործադիր իշխանությունն է՝ նախագահի գլխավորությամբ, և Արթուր Ջավադյանը կարող է արդարանալ, որ ինքն ինֆլյացիայի դեմ է պայքում, ու թող գործազրկության հարցերով իշխանության այլ օղակները մտահոգվեն, բայց դե, դա կիսաարդարացում է։ Եթե դու ուշացումով (վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման անհրաժեշտության մասին մենք խոսել ենք նոյեմբերին և դեկտեմբերին) բարձրացնում ես վերաֆինանսավորման տոկոսադրույքը և դարձնում այն 9,5%, դրանով փաստացի խոստովանում ես, որ սահմանադրական նորմի պահանջները չես կարողանում բավարարել, և ինֆլյացիայի թույլատրելի միջանցքից ավելին է լինելու իրական պատկերը։
Մեղադրել այս ամենի մեջ միայն ԿԲ–ին սխալ կլինի։ ԿԲ–ի ու, մասնավորապես, Ջավադյանի մեղավորությունն այն է, որ համաձայնել է կատարել Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի մասնավոր տնտեսական շահերը, այլ ոչ թե ՀՀ տնտեսության շահերը սպասարկողի գործառույթը։ Ու քանի որ «Վերջի բոլշևիկի» մասնավոր շահերն ու ՀՀ շահերը խոր հակասության մեջ են, արդյունքում ունենում ենք փլուզումներ։
Լուծումն, ըստ այդմ, քաղաքական հարթության մեջ է։ Քանի դեռ պահպանվում է քաղաքական մենաշնորհն, ու փորձ է արվում «սահմանադրական փոփոխություններ» կոչված արկածախնդրության միջոցով «հավերժացնել» քաղաքական մենաշնորհն ու վերջնականապես նեոբոլշևիկյան կարգեր հաստատել, Հայաստանի տնտեսությունը շարունակելու է հետընթացը, աղքատությունը խորանալու է, գներն աճելու են, արտագաղթը շարունակվելու է, իսկ Ադրբեջանն ավելի է լկտիանալու, և լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է դառնալու։
Քաղաքական և տնտեսական դաշտում արմատական ու ամբողջական փոփոխությունները, հետևաբար, այլընտրանք չունեն։
Կենտրոնական բանկի ծանր խոստովանությունը

Կորյուն Մանուկյան