Լրահոս

02.10.2009 16:07


Րաֆֆի Հովհաննիսյան. «...հասունանալու է նախագահի հրաժարականի քայլը»

Րաֆֆի Հովհաննիսյան. «...հասունանալու է նախագահի հրաժարականի քայլը»

-Շատ ավելի կարևոր, քան հրաժարականի պահանջը, ես ասում եմ, որ առարկայորեն իրական կյանքում հասունանալու է այդ քայլը, որովհետև այն համարժեք է սեփական հրաժարականի թե՛ պաշտոնից, թե՛ սահմանադրական պարտականությունից, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությունից և թե՛ մեր հայրենիքի իրավունքից,-Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ ունի իր սկզբունքները, ընդդիմադիր է եղել բոլոր երեք նախագահներին, սակայն հրաժարականը պետք է հասունանա առարկայորեն, և պահանջելը հերիք չէ։ Դրա համար պետք են գործողություններ և հասարակական միասնություն։

Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցության ստորագրահավաքին միանալուն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է.

-Այս շրջանում ցանկացած համագործակցություն և մանր կուսակցական հարցերի հաղթահարումն անհրաժեշտ են Հայաստանի համար։ Ստորագրահավաք նախաձեռնեց Դաշնակցությունը, ես ընթերցեցի և միացա այդ ստորագրահավաքին։ Եթե ՀԱԿ-ը կամ որևէ այլ ուժ նման միտված նախաձեռնություն ունենա, ես կմիանամ դրան։

Նրա կարծիքով ժողովրդավարության բացը բացասաբար է ազդում ազգային հարցերի վրա, և «նրանք, ովքեր մարտի 1-ից հետո լիքը եթեր ունեին խոսելու, հիմա արդեն ազգային հարցերում բողոքում են, որ իրենք «դոստուպ» չունեն եթերին»։

Խորհրդարանում ՀՅԴ և «Ժառանգություն» համագործակցությունը ողջունելով՝ նա, այդուհանդերձ, նշել է, որ միասնականության իրական դաշտը չկայանալու մեջ մեղավոր են թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ «Ժառանգությունը»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը