-Ես նախատում եմ ՀԱԿ-ին, դաշնակցականներին, «Ժառանգությանը», որ նրանք լեզու չեն գտնում և չեն միանում,-խոսելով հայ-թուրքական հարաբերությունների արդյունքում ձևավորված ներքաղաքական իրադրության մասին՝ ասել է ՀՀ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։
Նա նշել է, որ ՀԱԿ-ն իրավունք չունի պահանջել, որ ՀՅԴ-ն և «Ժառանգությունն» իրենց պատգամավորական մանդատները վայր դնեն։
-ՀԱԿ-ն ասում է, թե արտահերթ նախագահական ընտրությունների կողմնակից են և թող մանդատնեը վայր դնեն, բայց դա կատարյալ հիմարություն է։ Նրանք նման պահանջ դնելու իրավունք բացարձակ չունեին, որովհետև կապ չունի՝ մանդատավո՞ր են, թե՞ մանդատավոր չեն,-ասել է նա։
Ըստ Դավիթ Հակոբյանի՝ միայն միավորվելու դեպքում է հնարավոր ճնշում գործադրել իշխանությունների վրա, որ ոչ հայանպաստ որոշումներ չկայացվեն։
Դավիթ Հակոբյան. «…դա կատարյալ հիմարություն է»

7or.am