Սալոնիկում տեղի է ունեցել ՍԾՏՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը
Նոյեմբերի 26-ին Սալոնիկում (Հունաստան) Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հունաստանի նախագահությամբ տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը, որին նոյեմբերի 24-25-ը նախորդեց ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:
ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիոս Դրուտցասը:
Հունաստանը, Ռումինիան եւ Սերբիան մասնակցում էին նախարարների, Թուրքիան' պետնախարարի, իսկ մնացած անդամ-երկրները ներկայացված էին փոխնախարարների մակարդակով: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ՍԾՏՀ դիտորդ եւ սեկտորային գործընկեր երկրների, ՍԾՏՀ հարակից կազմակերպությունների, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին եւ համապատասխան որոշումներ ընդունեցին ՍԾՏՀ գործունեության բարելավման, կազմակերպության շրջանակում եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, ֆինանսական, ինչպես նաեւ կազմակերպության խնդիրների հետ կապված հարցերի վերաբերյալ:
ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին «Սեւծովյան տարածաշրջանում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ հռչակագիրը», որը կներկայացվի այս տարվա դեկտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի վեհաժողովին:
Հանդիպման ընթացքում ստորագրվեց «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» մտադրությունների հուշագիր:
Հանդիպման վերջում հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ նախագահությունը Հունաստանից փոխանցվեց Ռումինիային, որը 2011թ. հունվարի 1-ից կստանձնի նախագահողի իր պարտավորությունները: