–թունդ ընդդիմադիր են, բայց պայքարում են ոչ այնքան Սերժ Սարգսյանի, որքան Սերժ Սարգսյանին հեռացնելու պոտենցիալ ունեցող ուժերի դեմ,
–թունդ արևմտամետ են, բայց Հայաստանը ՄՄ և ԵՏՄ մտցնելու համար մեղադրում են ԲՀԿ–ին ու մյուսներին, և «մոռանում» են նախագահական նստավայրի տեղը, որտեղ էլ կայացվում են գիշերային բոլոր որոշումները,
–թունդ քաղաքացիական են, բայց Սերժ Սարգսյանին համարում են մեր քաղաքական դաշտի չարյաց փոքրագույնը` «2008թ. մարտի 1–ին նա դեմ է եղել բռնություններին, տանը հոնգուր–հոնգուր լացել է, բայց հետո ստիպված է եղել զբաղեցնել նախագահի աթոռը» թեմայով,
–թունդ տնտեսագետներ են, բայց խոսում են ոչ թե Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած նեոբոլշևիկյան քաղաքականության բացասական հետևանքներից, այլ մարազմատիկ ձևակերպումներով փորձում են արդարացնել թալանն ու Հայաստանի հետընթացը,
–թունդ հեղափոխական են, բայց պայքարում են բոլորի ու ամեն ինչի դեմ, բացի Սերժ Սարգսյանից,
–թունդ պայքարիստ են, բայց պահանջում են «եռյակի», Ռոբերտ Քոչարյանի, Պուտինի, Լուկաշենկոյի և մյուսների հրաժարականն ու չեն նկատում «բարի» Սերժ Սարգսյանին,
–թունդ լրատվամիջոց են, բայց զբաղված են իշխանական «մուտիլովկաները» տարածելով և նիկոլություն ու «1in.am»-ություն անելով,
–թունդ անկախական են, բայց աշխատում են թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային համահունչ,
–թունդ հայրենասեր են, բայց վայնասուն են բարձրացնում հայաստանցի–ղարաբաղցի թեմայով,
–թունդ վերլուծաբան են, բայց «վերլուծում» են, թե ինչպես պայքարել Սերժ Սարգսյանի դեմ պայքարողների դեմ,
պետք է իմանան, որ իրենք, կամա թե ակամա, ծառայում են «Վերջի բոլշևիկին»՝ հանդիսանալով նրա թիմակիցները։ Այդ թիմակիցների մի մասը վճարովի հիմունքներով է գործում և հետևաբար՝ դհոլ է, իսկ մյուս մասը գործում է անվճար, այն է՝ հասարակական հիմունքներով և հետևաբար՝ ազնիվ քյարփինջ է։ Բայց դհոլի ու ազնիվ քյարփինջի ֆունկցիոնալ տարբերությունը գրեթե զրոյական է։ Երկուսն էլ ծառայում են «Վերջի բոլշևիկին»։
Եվ ուրեմն, Հայաստանում ստեղծված տնտեսաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ բոլոր հարցերը լուծվում են Երևանում։ Նկատի չունեմ աշխարհագրությունը։ Խոսքս քաղաքական պայքարի հասցեի մասին է։ Այն անփոփոխ է՝ Բաղրամյան 26։
Սերժ Սարգսյանին ձեռնտու է քաղաքական պայքարը հայաստանցի–ղարաբաղցի, «քաղաքացիական», ԵՏՄ–ական, պուտինական, ասոցացման և այլ տիրույթներ տեղափոխելը։ Սակայն դրանք կեղծ և հակապետական օրակարգեր են։
Եթե դուք իրական ընդդիմադիր եք, ապա պայքարի թիրախը պետք է լինի քաղաքական իշխանությունը, որը գտնվում է ոչ թե Ղարաբաղում, Սյունիքում կամ Շիրակում, այլ Երևանում՝ Բաղրամյան 26–ում։ Կեղծ օրակարգերով առաջնորդվողները լավագույն դեպքում քաղաքականապես անմեղսունակներ են։
Սա մեկընդմիշտ օ՛ղ արեք ականջներիդ քաղաքական դաշտում գործելու հայտ ներկայացնելիս։
Հասցեն անփոփոխ՝ Բաղրամյան 26
Բոլոր նրանք, ովքեր

Կարեն Հակոբջանյան