Հարցազրույց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ
–Հայտարարում եք, որ տաքսու վարորդները հերթական անգամ կանգնել են խնդիրների առջև։ Իշխանությունը որևէ կերպ փորձո՞ւմ է իրավիճակը շտկել։
–Ես այս մեկ շաբաթ է՝ Կառավարության դիմաց ձեռներեցների հետ ցույց եմ անում։ Գիտեք՝ ինչ. երկու անգամ արդեն վարչապետի հետ հանդիպել ենք. ամբողջ խնդիրն այն է, որ տեղեկատվությունն է քիչ Կառավարությունում։ Հիմա Տրանսպորտի նախարարությունը հայտարարում է, որ օրենքը կիրառել են, բայց վարչապետին որ տեղեկացնես, որ սա պարզապես 12 հազար գումար գանձելու խնդիրն է, նա կհասկանա, հանձնաժողով կստեղծի և պայմաններ կստեղծի վարորդների համար, որ նոր որոշեն, տաքսու վարորդից գումար պահանջեն, այնպես որ, Կառավարության աշխատանքը ես բացասական չեմ գնահատում։
–Ինչո՞ւմն է ուրեմն խնդիրը։
–Ավելի շատ եկեք բացասական ներկայացնենք գերատեսչական մարմինների աշխատանքը, այլ ոչ թե Կառավարության։ Գերատեսչական մարմիններից է գալիս։
–Տարբեր սոցիալական խմբեր դուրս են գալիս փողոց՝ բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է՝ այդ ամենը վերջում հանգեցնի սոցիալական «բունտի»։
–Այո՛, եթե Կառավարությունը շատ շտապ միջոցներ չձեռնարկի, այսպիսի օրենքներ (խոսքը լիցենզավորման նոր կարգի մասին է) ընդունվեն, այսպես մարդկանց լարեն, սա հետևանքներ է թողնելու, չի՛ կարելի. սա բացասական աուրա է, որի դեմը պետք է առնի Կառավարությունը։ Վարչապետը շատ մեծ անելիք ունի, շատ։ Հիմա էլ մեր հարցով պետք է զբաղվի։ Հասկանո՞ւմ եք, մեկը թողնում է, մյուսն է գալիս։
–Իշխանությունից ակնկալիքներ կա՞ն, որ Ձեր հարցը կլուծվի։
–Ես ասեմ. եթե վարչապետը հիմա մեզ ընդունի... Տեսե՛ք, հիմա մեզ՝ ձեռներեցներիս, ֆիզիկական անձանց վարչապետը երկու օր է՝ ընդունում է, ու իսկապես այս խնդիրներին լուծում տվեց, և անգամ ասում է՝ գնացեք Վաղարշակի (Ոսկու շուկայի սեփականատերը) վրա խոսացեք... ես իրեն հարց եմ տվել. «Մեր մեջքին կանգնա՞ծ ես սեփականատիրոջ հետ, որ մենք կարողանանք վիճել, մեր պայմանները, խնդիրները դեմ քաշել»։–Մարդը խոսք է տվել, գործողությունները սկսվում են։
Տիգրան Հովհաննիսյան. «Բացասական աուրա է»

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը