Գյումրեցի ոստիկաններին գոտեպնդել է անձամբ ոստիկանապետը
Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում գտնվող ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը գյումրեցի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ հրահանգել է ալևս ուշադրություն չդարձնել հանցագործություն կատարած անձանց կարգավիճակին և բոլորին հավասարապես պատժել՝ հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին հատկապես Գյումրին է աչքի ընկել բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորների՝ օրենքից վեր կանգնած լինելու փաստով։ Այս առումով հիմնական քննադատության թիրախ են եղել հենց ոստիկանները:
Գոտեպնդելով գյումրեցի իրավապաշտպաններին՝ ՀՀ ոստիկանապետն ասել է. «Միակ նպատակս հետևյալն է՝ ամուր, ձիգ հասարակական կարգ։ Պետք է բոլորը հասկանան՝ սա քննարկման թեմա չէ, օպերատիվ իրադրությունը վերահսկվում է ոստիկանության կողմից: Պատահական, դուրս ընկած, չձևավորված որևէ մեկը, կլինի իշխանության մեջ գտնվող, թե իշխանությունից դուրս, թե հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, պիտի գիտակցի՝ օրենքից վերև ոչ մեկը չի կարող կանգնել։ Այս բանը պայմանավորվում ենք վերջնականապես: Չի՛ կարելի թույլ տալ մարդկանց հետ բանակցել, որոշել՝ սպասե՞լ հետագա զանգերի՝ ո՞վ կզանգի, ի՞նչ կմիջնորդեն։ Ձեր գործն արե՛ք, ավարտե՛ք: Հետո կերևա՝ ով հաղթեց, ով պարտվեց: Հաղթողը մենք ենք լինելու: Եթե մեկը փորձի այս տարածաշրջանում, այս քաղաքում ցույց տալ, որ ինքը որևիցե բան է իրենից ներկայացնում, թող հաշվի նստի այս անգամ մեզ հետ»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի