Լրահոս

05.10.2009 18:17


«Նիգ Ապարան» հ/մ նախագահն անհիմն է համարում Աղվան Հովսեփյանին պատասխանատվության ենթարկելու Արմեն Մարտիրոսյանի պահանջը

Սեպտեմբերի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ («Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ) Արմեն Մարտիրոսյանը ՀՀ ԱԺ արտահերթ լսումների ժամանակ, ի թիվս այլ պաշտոնյաների, պահանջեց 2008թ. մարտի 1-ի սպանությունների և հանցագործությունների իրական պատկերը չբացահայտելու համար պատասխանատվության ենթարկել նաև ՀՀ գլխավոր դատախազ («Նիգ Ապարան» հ/մ պատվավոր նախագահ) Աղվան Հովսեփյանին։

Մեկնաբանելով այս պահանջը՝ «Նիգ Ապարան» հ/մ նախագահ Վրեժ Մարկոսյանը «7օր»-ին ասել է։

-Անհիմն բան է պահանջել,-ասել է Վ. Մարկոսյանը՝ հավելելով,- եթե դատախազն ապարանցի չլիներ, ի՞նչ կնշանակեր, ինչո՞վ է խանգարում։ Ապարանցի չի, ասենք թե Սիսիանից է, ի՞նչը կփոխվեր։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը