Լրահոս

05.10.2009 18:50


Արշակ Սադոյան. «...մեզ հիմա ձեռնտու է արձանագրությունների ստորագրումը»

Արշակ Սադոյան. «...մեզ հիմա ձեռնտու է արձանագրությունների ստորագրումը»

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը, որը մշտապես ընդդիմանում էր իշխանություններին, այս անգամ շատ դրական արտահայտվեց հայ-թուրքական հարաբերություններում  իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ։

-Ես Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ եմ և անցկացրել եմ քննարկումներ։ Իմ անհանգստությունը կապված չէ Ղարաբաղի հետ։ Ես կարծում եմ՝ Ղարաբաղի հետ հարցը կապելն ուղղակի շահարկում են։ Իմ անհանգստությունը կապված  է սահմանների ճանաչման հետ։ Բնական է, որ սահմանների պաշտոնական ճանաչումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կորուսյալ հայրենիքի վերադարձի խնդիր են առաջացնում, բայց քանի որ գործող համաշխարհային կանոններով տրված է տարածքային ամբողջականության խնդիրը, ապա ընդունված համաշխարհային կանոնների շրջանակում արձանագրություններում ոչ մի խնդիր չի ծագում։ Այս տեսանկյունից հիմա մեզ ձեռնտու է արձանագրությունների ստորագրումը,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին՝ ասել է նա։

Արշակ Սադոյանը նշել է, որ ըմբռնումով է մոտենում Սփյուռքում ՀՀ նախագահին բողոքի ցույցով դիմավորելուն։ Նա նաև առաջարկել է, որ ազգապահպանության խնդիրն աշխարհով մեկ պետք է դրվի նոր մակարդակի վրա, և դրա վերաբերյալ նա առաջարկություններ կանի ՀՀ նախագահին։ Այն հարցին, թե արդյո՞ք մինչև տարեվերջ սահմանը կբացվի, ԱԺԴ նախագահը նշել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել։

-Կտեսնենք, թե ինչ կլինի,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը