ԱՌԱԿ ատենապետ. «...կազմակերպված PR ակցիաներ են, ու դա Սփյուռքի կարծիքը չէ»
-Սփյուռքում ընդամենը 15%-ն է, որ քաղաքական հետաքրքրություններ ունի և հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ։ Մնացած 85%-ը, որպես կանոն, ոչ մի կուսակցության անդամ չէ։ Իսկ այն 15%-ը, որն այս դեպքում կազմակերպում է այդ ակցիաները, որոնց հետևում հիմնականում կանգնած է ՀՅԴ-ն, չի ներկայացնում ողջ Սփյուռքը,-Ռամկավար ազատական կուսակցության համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայերի հետ շփումից այս տպավորությունն է ստացել Արմենական ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Արմեն Մանվելյանը։ Նա «7օր»-ին ասել է, որ Սփյուռքի ամենամեծ կառույցները՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, եկեղեցական խորհուրդները, Ամերիկայի համագումարը, «Վարդանանց ասպետները», լինելով մտահոգ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրած արձանագրությունների մի շարք կետերի կապակցությամբ, ընդհանուր առմամբ ըմբռնումով են մոտենում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է կանոնավորվեն.
-Իսկ մնացածը, հավատացե՛ք ինձ, ճնշող մեծամասնությամբ, կազմակերպված PR ակցիաներ են, ու դա Սփյուռքի կարծիքը չէ։ Սփյուռքի ճնշող մեծամասնությունը բավականին զուսպ է։

7or.am