Լրահոս

05.10.2009 19:06


Հոկտեմբերի 5–ին Բեյրութում Սերժ Սարգսյանին կդիմավորեն նստացույցով և մոմավառությամբ

Հոկտեմբերի 5-ին Բեյրութում Սերժ Սարգսյանին կդիմավորեն նստացույցով և մոմավառությամբ, իսկ վաղը ցույց տեղի կունենա։ Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է Լիբանանի ՍԴՀԿ Սարգիս Տխրունի երիտասարդական միության ատենապետ Գրիգոր Դեքիրմեջյանը, այսօր՝ ժամը 18։00-ի սահմաններում, Լիբանանում Հայաստանի դեսպանատան առջև սպասվում է նստացույց, այնուհետև ժամը 20։00-ին Բեյրութում Հայոց ցեղասպանության հուշակոթողի առջև մոմավառութուն է լինելու։ Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ից սկսած, սպասվում է մեծամասշտաբ ցույց և ստորագրահավաք։

Ակցիային այս անգամ ևս մասնակցում են ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՌԱԿ-ը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը