Լրահոս

05.10.2009 18:50


ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անօրինակա՞ն է ուղեկցում Սերժ Սարգսյանին

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անօրինակա՞ն է ուղեկցում Սերժ Սարգսյանին

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ՄԱԱ-ում նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները ստորգարելուց հետո՝ մինչ խորհրդարանի վավերացմանը ներկայացվելը, օրենքի պահանջով պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան։ Սակայն միայն այն փաստը, որ Սփյուռքի հայկական գաղթօջախներ շրջագայության ժամանակ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ուղեկցում է նախագահ Սերժ Սարգսյանին, արդեն իսկ վկայում է, որ ՍԴ-ն անաչառ լինել չի կարող.

-Նա քաղաքական գործիչ չէ՛. նա Սահմանադրական դատարանի նախագահն է։ Նա պետք է զերծ և հեռու մնար այս ամբողջից։ Հիմա կարո՞ղ է այդ դատարանը քննարկի և ասի՝ սա հակասահմանադրական է։ Իհարկե ո՛չ։

Ա. Պապյանը նաև ավելացրել է, որ անգամ «ուղեղների լվացման» նման մասսայական քարոզչության պայմաններում Սփյուռքի 90%-ը, իսկ ՀՀ բնակչության առնվազն 60-70%-ը  դեմ է նախաստորագրված արձանագրություններին.

-Այն, ինչ Սփյուռքում կատարվում է, ամենամեղմ արձագանքն է։ Աստված չանի՝ այս արձանագրությունները ստորագրվեն և հաստատվեն։ Դեռ չեք պատկերացնում՝ ի՞նչ է սկսվելու, որովհետև այդ մարդկանց ինքնության, գոյության, հոգու մեջ են «թքել»։ Կարելի է, իհարկե, Սփյուռքում 30-40 հոգու գտնել, բերել, նստացնել ճաշի սեղանի շուրջ և ցույց տալ, բայց դրանից ոչինչ չի փոխվում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը