Լրահոս

06.10.2009 15:33


ԱԱԽ վարչության պետ. «Եթե անգամ հարցեր ծագեն այդ ստորագրումից հետո, ի՞նչն է մեզ խանգարում ցանկացած պահի հետ կանգնելուց»

ԱԱԽ վարչության պետ. «Եթե անգամ հարցեր ծագեն այդ ստորագրումից հետո, ի՞նչն է մեզ խանգարում ցանկացած պահի հետ կանգնելուց»

-Անձամբ ես որևէ վտանգ չեմ տեսնում՝ բացի օգուտից,- «Հայացք» մամուլի ակումբում ասել է Ազգային անվտանգության խորհրդի արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման ներկայում ընթացող գործընթացի մասին.

-Եթե անգամ հարցեր ծագեն այդ ստորագրումից հետո, ի՞նչն է մեզ խանգարում ցանկացած պահի հետ կանգնելուց։ Բայց եթե մեր ամբողջ պետական համակարգը նպատակաուղղված պատրաստվում է դրան, բացի օգուտներից մենք բացարձակ որևէ վնաս չենք ունենա։

Մ. Մելքոնյանը նաև հավելել է, որ հայ-թուրքական սահմանից 150-200 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը համարվում է փակ գոտի, որտեղ, նրա խոսքերով, թուրքական կողմը զինված ուժերի հսկայական կուտակումներ է իրականցնում։ Իսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի բարեհաջող ավարտից հետո, երբ տեսչությունների լիարժեք փոխանակում կլինի, հայկական կողմն էլ ամբողջական տեղեկատվություն ստանալու հնարավություն կունենա, Հայաստանի «անվտանգության երաշխիքներին կավելացնի ևս մեկ տարր»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը