Լրահոս

06.10.2009 15:51


Սփյուռքահայ. «Ես չեմ հասկանում՝ ովքեր են այն մարդիկ, ում հետ հանդիպում է նախագահը Սփյուռքում՝ այդ գեղեցիկ սրահներում»

Սփյուռքահայ. «Ես չեմ հասկանում՝ ովքեր են այն մարդիկ, ում հետ հանդիպում է նախագահը Սփյուռքում՝ այդ գեղեցիկ սրահներում»

-Հայաստանի իշխանությունները լիազորված չեն Սփյուռքի կողմից։ Լիազորված չեն այսօր Թուրքիայի հետ հարցը քննարկել առանց մեր՝ Սփյուռքի կարծիքը հաշվի առնելու։ Նախագահը զարմանում է, որ Փարիզում բողոքով են դիմավորել նրան, ու նեղացել է, թե  ինչո՞ւ այսպես ասացիք. այնպես ասեիք։ Հարգելի՛ պարոն Սարգսյա՛ն, Դուք Հայաստանում կարող եք պարտադրել ինչպես ասել, իսկ Փարիզում չեք կարող։ Մենք ասում ենք այն, ինչ ասել ենք,-ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող սոցիալիստական կոնֆերանսի ժամանակ ասել է Ստոկհոլմի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, դասախոս, Ձախ կուսակցության ներկայացուցիչ, Սիրիայից Հայաստանում առաջին սփյուռքահայ ուսանող Արամայիս Միրզախանյանը։

Նա նշել է, որ ՀՀ նախագահի այցը Սփյուռք ուշացած է ու շատ ձևական։

-Ես չեմ հասկանում՝ ովքեր են այն մարդիկ, ում հետ հանդիպում է նախագահը Սփյուռքում՝ այդ գեղեցիկ սրահներում։ Սփյուռքում կան կազմակերպություններ, բայց չկա մեկը, որ իր վրա վերցներ Սփյուռքի անունից խոսելու պատասխանատվությունը։ Արդյոք այն մարդիկ, ում հետ հանդիպում է ՀՀ նախագահը, Սփյուռքի ներկայացուցիչնե՞ր  են, արդյոք այդ մարդիկ  իրավունք ունե՞ն խոսելու։ Ես կարծում եմ՝ Փարիզի ցույցի տղաներն ու աղջիկները, անկախ նրանից, թե որ կազամակերպության, որ կուսակցության անդամ են, ավելի ներկայացուցչական են, քան այդ  դահլիճների հանդիպումներին ներկա մարդիկ,-նշել է Արամայիս Միրզախանյանը։

Նրա խոսքերով՝ այլևս նշանակություն չունի, թե ՀՀ նախագահը կստորագրի՞, թե՞ չի ստորագրի արձանագրությունները. «Մազաչափ տարբերություն չկա. մենք մնում ենք դժգոհ, վիրավորված, անտեսված և այս իշխանություններին չենք ընդունի»։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը