Մեկնաբանություն

10.02.2015 11:30


Պուտինի վկաները

Պուտինի վկաները

Ռուսական «Ռոստելեկոմ» կազմակերպության կողմից ֆինանսավորվող և ռուսատյացություն քարոզող «1in.am»–ի եթերում «թունդ ընդդիմադիր» փորձագետ ներկայացող Աղասի Ենոքյանը հարցազրույց էր տալիս վաղուց բացահայտված Արման Բաբաջանյանին և պահանջում էր ... Վլադիմիր Պուտինի հրաժարականը՝ ձեռքի հետ, բնականաբար, գեղամյանություն անելով ԲՀԿ–ի դեմ։

Ենոքյանը կարծում է, որ Հայաստանում ոչ մի հարց չի որոշվում, և պետք է հասնել Պուտինի պաշտոնանկությանը (այս ձևակերպումը Սերժին պաշտպանելու ամենատարածված ու «կրեաԾիվ» տարբերակն է՝ իբր, Սերժն ի՞նչ կապ ունի. ամեն ինչ Պուտինն է որոշում)։ Նա ցավ է հայտնում, որ մեզ մոտ ՌԴ նախագահի դեմ պայքարող ուժ չկա։ Ավելին՝ գտնում է, որ Բերձորում բռնությունների իրականացման պատվիրատուն էլ ռուսներն են (սա արդեն շիզոֆրենիայի ոլորտից է, բայց դե, ինչեր չես անի հանուն Սերժից վիտամիններ ստանալու)։

Ահա այսպիսին են Սերժ Սարգսյանին կցված հաճախորդները։

Ի դեպ, սա այն նույն Աղասի Ենոքյանն է, ով աշխատում էր օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Տիգրան Սարգսյանի մոտ՝ Կառավարությունում։ Ընդ որում, աշխատում էր այն փուլում, երբ Սերժ և Տիգրան Սարգսյանները սուրացին դեպի Կրեմլ՝ հայտնվելով ՄՄ–ում։ Այսինքն, Պուտինին հայհոյող Աղասին պաշտոնապես ծառայում էր նույն Պուտինին «չերեզ» Գյուլիստան հաճոյացող Սերժին ու Տիգրանին։

Հիմա Աղասի Ենոքյանն ադրբեջանական կայքերի սիրելի Արման Բաբաջանյանի հետ գյալաջի–մուտիլովկայով է զբաղված «սերժ.am»–ի տաղավարում և հայ ժողովրդին առաջարկում է պայքարել Պուտինի դեմ (հո Աղասը ախմա՞խ չի, որ իր շեֆի՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու կոչ անի. վիտամիններից անմիջապես կզրկեն)։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը շարունակում է իր «և՛, և՛»–ային քաղաքականությունը։ «Վրայից» նա քծնում է Պուտինին ու իր թերթերով տարածում, թե ՌԴ–ի «դաբրոն» ունի սահմանադրական արկածախնդրությունն իրագործելու համար, իսկ «տակից» աղասիենոքյաններով և դասալիք արմանբաբաջանյաններով պահանջում է Պուտինի հրաժարականն ու հակառուսական հիստերիա հովանավորում։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժն էլ, Աղասին էլ, Արմանն էլ ու մյուս «արևմտամետներն» էլ Պուտինի վկաներ են, քանզի եթե Պուտինը չլիներ, ապա սրանք հայ ժողովրդի համար ստիպված պետք է լինեին նոր «բոբո» հորինել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը