Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության հայտարարությունը
Իշխանությունները պարտավոր են մշակել և կիրառել երկրի անվտանգությունը ապահովելու, արտաքին ազդեցությունները վերահսկելու, կամայականությունները կանխարգելելու այնպիսի համկարգ, որ նվազագույնի կհասցնի սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, ապահովի քաղաքացու արժանապատիվ կյանքը և քաղաքացու անվտանգությունը: Մինչդեռ մեզանում ամրագրված հասարակական-քաղաքական հարաբերությունների տրամաբանությունը արմատապես հակառակն է ապացուցում:
Իշխանությունների գործունեությունը վերահսկող քաղաքական կուսակցությունները, հատկապես նրանք, որոնց ծրագրային դրույթները խարսխված են ազգային գաղափարախոսության հենքի վրա (ՀՀԿ, ԲՀԿ և ...), բնականորեն պետք է ցույց տային համապատասխան արձագանք առկա վտանգներին,բայց նրանք վարում են մեղմ ասած «ջայլամի քաղաքականություն»:
Արցախյան ազատամարտի հաղթանակը և ձեռքբերումները իրականություն դարձան մեր և մեր նման հայորդիների կյանքի և արյան գնով: Ո՛չ նախագահին և ո՛չ էլ նրա ձեռնասուն ուժերին իրավունք չի տրված արժեզրկելու կամ առուծախի առարկա դարձնելու արյունով, ցավոտ կորուստներով ձեռք բերված հաղթանակները, ազգային արժեքները, մեր ազգի չամոքվող վերքը' ցեղասպանությունը և հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը:
Ժողովրդի, առայժմ, մասայականորեն չընդվզելը խոսում է նրա բարձր գիտակցության մասին: Նա հասկանում է,որ երկիրն իր համար վտանգավոր և կարևորագույն որոշման փուլի մեջ է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը կհանդուրժի վտանգել իր անվտանգությունը և վիրավորել իր արժանապատվությունը: Ուստի մենք պահանջում և հորդորում ենք հայրենի իշխանություններին չստեղծելու այնպիսի իրավիճակ, որ այս անգամ ժողովուրդը ընդվզի: Հայտարարում ենք թե՛ հայրենի և թե՛ սփյուռքի հայրենակիցներին, որ մենք դեմ ենք նախաստորագրված փաստաթղթերին և սատարելու ենք ժողովրի ընդվզմանը:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության