Քաղաքական

10.02.2015 15:19


Գ. Իսագուլյան. «Ուզուրպատորն ուզում է երկարացնել իր ուզուրպացման շրջանը»

Գ. Իսագուլյան. «Ուզուրպատորն ուզում է երկարացնել իր ուզուրպացման շրջանը»

Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը խոսելով ներքաղաքական խնդիրներից՝ նշել է, որ արցախյան հաղթանակից հետո Հայաստանն ու ԼՂՀ–ն պետք է որ կարողանային ոչ միայն իրենց խոսքն ասել, այլև լուրջ դերակատարում ունենալ տարածաշրջանում և աշխարհում։

Նա կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը պետք է կարողանար թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի, թե՛ Հյուսիսի, թե՛ Հարավի հետ պահպանել հավասարակշիռ կարգավիճակ ու դիրքորոշում։ Իսագուլյանի խոսքերով՝ Հայաստանին «կա՛մ, կա՛մ»–ի առաջ դնելը մեծագույն սխալ էր։

–Հայաստանի իշխանությունների համար որպես գերխնդիր երբեք չի դիտարկվել ազգային ու պետական շահը։ Միշտ անձնական ու կլանային շահերը գերադասվել են ազգային ու պետական շահերից,–նկատել է բանախոսը։

Իսագուլյանի հավաստմամբ՝ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ երկրում հաշվի չի առնվել ժողովրդի ձայնը. «Իսկ հիմա էլ գնում են փոփոխությունների, որոնք գալիս են ասելու ևս մեկ բան՝ ուզուրպատորն ուզում է երկարացնել իր ուզուրպացման շրջանը»։

Բանախոսը կարևորել է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի, ցանկացած քաղաքական գործիչ, քաղաքագետ, արվեստագետ հասկանա. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, բացառապես կախված է ՀՀ քաղաքացիներից ու մեր իշխանություններից։ Եվ այս առումով, երբ հաճախակի ասում եմ, որ ՀՀ քաղաքական կյանքում նոր որակի դրսևորումներ են ի հայտ եկել, նկատի ունեմ հենց «Բարգավաճ Հայաստան»–ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը