Տիգրան Խզմալյան. «Հայաստանում են փակ սահմանները, և ոչ թե հայ–թուրքական սահմանն է դա, այլ իշխանություն–հասարակություն սահմանը»
-Սերժ Սարգսյանը, որպես բանասեր, տիրապետում է մի հնարքի, որը կոչվում է բառախաղ։ Շատ հաճախ մեզ ասում են, թե դուք դեմ եք բաց սահմաններին, բայց ծիծաղելի է՝ ո՞վ է դեմ։ Ի՞նչ եք սահման փակել-բացելու բառախաղով զբաղված։ Ոչ թե սահմաններն են փակ, այլ Հայաստանն է գտնվում շրջափակման մեջ, իսկ միջազգային իրավունքով դա պատերազմի և Ցեղասպանության բաղկացուցիչ մասերից է։ Այն, ինչ մեզ ներկայացնում են Թուրքիայի կողմից մեծ բարեգործություն, մարդասիրություն, ընդամենն առ այսօր շարունակվող անօրինական գործողությունների մասնավոր ընդհատում է՝ ապաշրջափակում,- ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող սոցիալիստական կոնֆերանսի ժամանակ ասել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Նրա խոսքերով՝ մեծագույն խնդիրը ոչ թե հայ-թուրքական փակ սահմանն է, այլ Հայաստանի ներսում գործող փակ սահմանը։
-Մենք գործ ունենք Հայաստանում փակ սահմանների հետ, և դա ոչ թե հայ-թուրքական սահմանն է, այլ իշխանություն-հասարակություն սահմանը։ Այդ սահմանը ոչ թե 10 ամիս կամ 1 տարի առաջ է եղել, այլ այդ պատն սկսեց կառուցել առաջին նախագահը 1996-ին, և երևի հիշում եք, որ այդ պատն էինք ուզում քանդել,-նշել է ռեժիսորը։
Տիգրան Խզմալյանը հավաստիացրել է, որ միջազգային այնպիսի հարցերը, ինչպիսիք հայ-թուրքական հարաբերությունների հարցերն են, վերաբերում են ողջ հայությանը, և «Հայաստանը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է կամ ԼՂՀ-ն, այլ դրան է միանում նաև ողջ աշխարհի Հայկական սփյուռքը»։

7or.am