Լրահոս

06.10.2009 17:27


Վահան Շիրխանյան. «Սե՛րժ Սարգսյան, դու որտե՞ղ ես գտել Թուրքիայի հետ ընդհանուր շահ...»

Վահան Շիրխանյան. «Սե՛րժ Սարգսյան, դու որտե՞ղ ես գտել Թուրքիայի հետ ընդհանուր շահ...»

-Եկե՛ք ուշադրություն դարձնենք արձանագրությունների այն կետերին, որտեղ գրված է. «Ելնելով Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր շահերից....»։ Որևէ մեկը կարո՞ղ է մի շահ ասել, որն ընդհանուր լինի Հայաստանի և Թուրքիայի միջև։ Ո՞րն  է այդ շահը։ Թուրքիան ասում է, թե Ադրբեջանին հանձնեք Ղարաբաղը, Սփյուռքին ասում է՝ ուրացե՛ք Ցեղասպանությունը։ Սա՛ է Թուրքիայի ամենագլխավոր շահը, սա՛ է գերակա նպատակը, և այստեղ մենք ընդհանուր շահ ունե՞նք։ Երկու արձանագրություններում էլ ընդհանուր շահերից է խոսվում։ Սե՛րժ Սարգսյան, դու որտե՞ղ ես գտել Թուրքիայի հետ ընդհանուր շահ, բացատրի՝ մենք էլ հասկանանք,- ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող սոցիալիստական կոնֆերանսի ժամանակ ասել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Նրա խոսքերով՝ ծիծաղելի են այն պնդումները, թե մենք առևտրային կամ տնտեսական շահեր ունենք։

Վահան Շիրխանյանը նաև ընդգծել է, որ հիմա մենք այնպիսի իրվիճակում ենք հայտնվել, որ արձանագրությունները ստորագրենք էլ, վատ  է լինելու, չստորագրենք էլ, և միակ ելքը, ըստ նախկին ՊՆ նախարարի, Սերժ Սարգսյանի հրաժարականն է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը