Լրահոս

06.10.2009 18:34


Թորոս Սեֆիլյան (Բեյրութ). «Ամենուրեք ոստիկանություն կա, և խոչընդոտների ենք հանդիպելու»

-Բեյրութում սպասում ենք, որ դիմավորենք Սերժ Սարգսյանին, սակայն չեմ կարծում, որ ժողովուրդը կարողանա իր մտքի ունեցածը տեղ հասցնել։ Ամենուրեք ոստիկանություն կա, և խոչընդոտների ենք հանդիպելու։ Կարծում եմ՝ ժողովրդին ճզմելու են։ Երեկ մոտ 5000-ից  ավելի մարդ էր հավաքված, սակայն քանի հոգի կլինի, այսօր չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, Լիբանանի երեք կուսակցություններն էլ ներկա են լինելու, սակայն ինչքան մարդ կհավաքվի, չեմ կարող ասել,-Բեյրութից «7օր»-ին տեղեկացրել է Թորոս Սեֆիլյանը։ 

Նա տեղեկացրել է, որ ցույցին մասնակցելու նպատակով փակ են նաև բոլոր խանութները։

Գալուստ Սահակյանի՝ «Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը մեր ազգից դեռևս չի վերացել» արտահայտությունը մեկնաբանելիս նա ասել է.

-Ես չգիտեմ, թե որքանով է նա Սփյուռքի հետ կապի մեջ, որ նման խոսքեր է ասել։ Սակայն այն, ինչ կատարվում է Սփյուռքում, ես չեմ տեսնում, որ այս մարդկանց հետ մենք հաջողության կհասնենք։ Ժողովրդի մոտ ավելի մեծ գիտակցություն կա, քան այսօրվա բոլոր կուսակցապետերի մոտ։ Եթե Սերժ Սարգսյանը չստորագրի, իմ կարծիքով մի լուրջ ուժ պետք է մեջտեղ գա (խոսքս ներկա կուսակցությունների մասին չէ), որով էլ մենք կկարողանանք մեր նպատակներին հասնել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը