Լրահոս

06.10.2009 18:58


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին և ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու նպատակով ս. թ. հոկտեմբերի 7-ին  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:

Այցի ընթացքում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին եւ հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների հետ:

Փարիզում տեղի է ունենալու նաեւ ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

 Նույն օրը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Քիշնեւ, որտեղ հոկտեմբերի 8-ին կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, ապա Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների նստաշրջանի աշխատանքներին:

Այս խորագրի վերջին նյութերը