Լրահոս

06.10.2009 18:54


Դավիթ Հակոբյանը Գալուստ Սահակյանի խոսքերը համարում է պարզունակ շնացում նախագահին

Դավիթ Հակոբյանը Գալուստ Սահակյանի խոսքերը համարում է պարզունակ շնացում նախագահին

-Պարզունակ շնացում նախագահին,- Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսպես է որակել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն խոսքերը, որ Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը մեր ազգից դեռևս չի վերացել։

-Չպետք է նեղանալ, արհամարհել Սփյուռքի այսօրվա քննադատական, թեկուզ որոշ ցինիցմով ողողված խոսքերից։ Պետք է նրանց դրության մեջ մտնել, և ընդհանրապես ամեն մի նախագահ պատրաստ պետք է լինի ժողովրդի ամեն մի կտրուկ քննադատական խոսքի,- ասել է Դ. Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ Սերժ Սարգսյանն այդ քննադատություններն ասպետական վեհությամբ կընդունի։

Միևնույն ժամանակ Մարքսիստական կուսակցության առաջնորդը համոզված է, որ քաղաքական քննադատությունը ոչ թե պետք է նախագահին կամ «իշանական օլիմպում նստած իշխանավորներին անարգանքի սյունին գամելու նպատակ հետապնդի», այլ լինի գիտականորեն հիմնավորված, իմաստավորված։

-Մենք միշտ մեր քննադատական խոսքն ասելիս նախ մտածում ենք այնպես մատուցել քննադատությունը, որպեսզի, ամենակարևորը, նախագահին հոգեբանական ահաբեկչության չենթարկենք, նրան դեպրեսիայի ծուղակի մեջ չգցենք, որովհետև այն պարագայում, երբ քննադատությունը բերում է հոգեբանական ճգնաժամի, նախագահը ճիշտ որոշումներ կայացնել չի՛ կարող։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը