Վահան Բաբայան.«Երկրում տիրող մթնոլորտի պատասխանատուն մեր իշխանությունն է»
Հարցազրույց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ
-Վերջին շրջանում տեղ գտած բռնություններն, այդ թվում՝ Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկելու փաստը, ի՞նչ նպատակներ են հետապնդում։
-Ես կարծում եմ, որ այս բռնությունները նպատակ էին հետապնդում Արտակ Խաչատրյանի հասարակական–քաղաքական գործունեությունը լռեցնել, և ճանաչելով Արտակին՝ ես ուրիշ «վերսիաներ» չեմ կարող ասել և նույնիսկ վերլուծել, որովհետև նման բաներ պատահական չեն լինում առաջին հերթին։ Հետո, ինչպե՞ս պատահեց, որ այդ ակտիվ գործողությունների ժամանակ տեղի ունեցավ, բայց նաև չեմ կարող որևէ կոնկրետ մեղադրանք հնչեցնել։ Ինչո՞ւ եմ սա ասում. որովհետև բոլորի համար պարզ է, որ նման իրավիճակներում մենք կարող ենք խոսել իշխանության կողմից կատարած բռնությունների կամ հրահրված ինչ–որ բաների մասին, բայց ես այս պահին ուզում եմ զերծ մնալ դեռևս նման հայտարարություններ անելուց։ Բայց, համենայնդեպս, ես չեմ ասի՝ վստահ եմ, բայց համարյա թե համոզված եմ, որ այս գործը հնարավոր է բացահայտել. եթե ոստիկանությունն ու իրավապահ մարմինները լավ աշխատեն, ես չեմ կասկածում, որ իրոք հաջողություն կունենանք այս հարցում։
–Ի՞նչ էին ուզում սրանով ասել, ի՞նչ մեսիջ էին փոխանցում հասարակությանը։
–Արտակ Խաչատրյանի դեմ կատարված այս ոճրագործության փաստն ինքնին ամբողջ հասարակությաննն է հետաքրքրում։ Առաջին՝ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կարող էին Երևան քաղաքի կենտրոնում զինված, դիմակավորված շրջել, ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք կարող էին այդքան դաժան ծեծի ենթարկել մարդու, որը որևէ անձնական, թեկուզև՝ գործնական որևէ վնաս չի հասցրել ինչ–որ մարդու, և այս ամենը խոսում է այն մասին, որ երկրում տիրող մթնոլորտի պատասխանատուն մեր իշխանությունն է։ Եւ մենք ինչ–որ մի բան ասելուց առաջին հերթին պետք է հասկանանք, որ մթնոլորտն այնքան է վատացել, այնքան է անվերահսկելի, որ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող իրեն ապահով զգալ, և յուրաքանչյուր քաղաքացի չի կարող ապահովագրված լինել, որ իրեն էլ նման բան չի պատահի։
–Ի՞նչ քայլեր եք պատկերացնում, որ պետք է արվեն։
–Մենք կսպասենք որոշ ժամանակ։ Գիտեք, գնահատականները մենք տվել ենք հաջորդ իսկ օրը՝ հանրահավաքի ժամանակ, և իրավապահ մարմիններից պահանջել ենք շուտափույթ բացահայտում։ Հիմա հասկանանք, տեսնենք՝ ինչ է ստացվում։ Իմ համար ամենակարևորն իմ ընկերոջ առողջությունն է, մնացածը երկրորդական հարցեր են, որովհետև ես չեմ կասկածում, որ լինելով մեքենայի մասին տեղեկություն (իսկ այդ տեղեկությունները փաստացի կան և հրապարակվել են Քննչական կոմիտեի կողմից)՝ չկարողանանք հայտնաբերել, ժողովրդական լեզվով ասած, պոչը։ Իսկ երբ պոչը կգտնենք, այն ժամանակ ես կարծում եմ՝ կունենանք հաջողություններ, և Աստված տա, որ այդ ինֆորմացիան մենք շուտ ունենանք, որովհետև ես չէի ցանկանա, որ այդ մարդիկ կարողանան փախչել ու մնալ անպատիժ։ Նրանք պետք է անպայման պատժվեն մեր օրենքների ամենայն խստությամբ։
-Ի՞նչ ազդեցություն կամ արդյոք ազդեցություն կունենա՞ բռնությունների այս շարանը համաժողովրդական շարժման վրա կամ հասարակության, որը ձգտում է երկրում հասնել քաղաքական փոփոխությունների՝ իշխանափոխության։
-Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ուժ ծնում է հակաուժ, և բռնություններով ոչ մի երկրում չի հաջողվել հարց լուծել, որովհետև բռնությունը մի ոճ է, երբ ավարտվում են բոլոր քաղաքական մեխանիզմներն ազդեցության, և մարդիկ գնում են բռնությունների ճանապարհով։ Չեք կարող ցույց տալ մի երկիր, որտեղ բռնություններով առաջնորդվող ուժերը հասնեն հաջողության, այդ թվում՝ այն ուժերը, որոնք կարող են անգամ մտածել դրա մասին։ Մենք կարծում ենք, որ ոչ մի բանի վրա էլ սա չի ազդի. ընդհակառակը՝ հասարակությանն ավելի շատ կնյարդայնացնի, հասարակությունն ավելի շատ կընդվզի, և միասնականություն կլինի այն հարցում, որ, այո, մեր երկրում ստեղծված մթնոլորտը, ցավոք, բերում է նրան, որ բազմաթիվ մարդկանց նկատմամբ բռնություններ են կիրառվում՝ ազատամարտիկների, ակտիվիստների, և Խաչատրյան Արտակը միակը չի, որի նկատմամբ բռնություն է կիրառվել։ Բայց իր դաժանությամբ ես կանջատեմ այս հարցը, որովհետև եթե մարդկանց կարող էին ուղղակի ծեծել փախնել, շքամուտքերում դարանակալված հարվածել գլխին և հեռանալ, Արտակ Խաչատրյանին կոնկրետ առևանգել են և դաժան տանջանքների ենթարկել։ Այսինքն, դա խոսում է այն մասին, որ սա աննախադեպ երևույթ է հայաստանյան իրականության մեջ։ Դրա համար էլ ամբողջ հասարակությունն այսօր հաստատակամ սպասում է իրավապահ մարմիններին։
Վահան Բաբայան.«Երկրում տիրող մթնոլորտի պատասխանատուն մեր իշխանությունն է»
Հարցազրույց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ
-Վերջին շրջանում տեղ գտած բռնություններն, այդ թվում՝ Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկելու փաստը, ի՞նչ նպատակներ են հետապնդում։
-Ես կարծում եմ, որ այս բռնությունները նպատակ էին հետապնդում Արտակ Խաչատրյանի հասարակական–քաղաքական գործունեությունը լռեցնել, և ճանաչելով Արտակին՝ ես ուրիշ «վերսիաներ» չեմ կարող ասել և նույնիսկ վերլուծել, որովհետև նման բաներ պատահական չեն լինում առաջին հերթին։ Հետո, ինչպե՞ս պատահեց, որ այդ ակտիվ գործողությունների ժամանակ տեղի ունեցավ, բայց նաև չեմ կարող որևէ կոնկրետ մեղադրանք հնչեցնել։ Ինչո՞ւ եմ սա ասում. որովհետև բոլորի համար պարզ է, որ նման իրավիճակներում մենք կարող ենք խոսել իշխանության կողմից կատարած բռնությունների կամ հրահրված ինչ–որ բաների մասին, բայց ես այս պահին ուզում եմ զերծ մնալ դեռևս նման հայտարարություններ անելուց։ Բայց, համենայնդեպս, ես չեմ ասի՝ վստահ եմ, բայց համարյա թե համոզված եմ, որ այս գործը հնարավոր է բացահայտել. եթե ոստիկանությունն ու իրավապահ մարմինները լավ աշխատեն, ես չեմ կասկածում, որ իրոք հաջողություն կունենանք այս հարցում։
–Ի՞նչ էին ուզում սրանով ասել, ի՞նչ մեսիջ էին փոխանցում հասարակությանը։
–Արտակ Խաչատրյանի դեմ կատարված այս ոճրագործության փաստն ինքնին ամբողջ հասարակությաննն է հետաքրքրում։ Առաջին՝ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կարող էին Երևան քաղաքի կենտրոնում զինված, դիմակավորված շրջել, ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք կարող էին այդքան դաժան ծեծի ենթարկել մարդու, որը որևէ անձնական, թեկուզև՝ գործնական որևէ վնաս չի հասցրել ինչ–որ մարդու, և այս ամենը խոսում է այն մասին, որ երկրում տիրող մթնոլորտի պատասխանատուն մեր իշխանությունն է։ Եւ մենք ինչ–որ մի բան ասելուց առաջին հերթին պետք է հասկանանք, որ մթնոլորտն այնքան է վատացել, այնքան է անվերահսկելի, որ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող իրեն ապահով զգալ, և յուրաքանչյուր քաղաքացի չի կարող ապահովագրված լինել, որ իրեն էլ նման բան չի պատահի։
–Ի՞նչ քայլեր եք պատկերացնում, որ պետք է արվեն։
–Մենք կսպասենք որոշ ժամանակ։ Գիտեք, գնահատականները մենք տվել ենք հաջորդ իսկ օրը՝ հանրահավաքի ժամանակ, և իրավապահ մարմիններից պահանջել ենք շուտափույթ բացահայտում։
Հիմա հասկանանք, տեսնենք՝ ինչ է ստացվում։ Իմ համար ամենակարևորն իմ ընկերոջ առողջությունն է, մնացածը երկրորդական հարցեր են, որովհետև ես չեմ կասկածում, որ լինելով մեքենայի մասին տեղեկություն (իսկ այդ տեղեկությունները փաստացի կան և հրապարակվել են Քննչական կոմիտեի կողմից)՝ չկարողանանք հայտնաբերել, ժողովրդական լեզվով ասած, պոչը։ Իսկ երբ պոչը կգտնենք, այն ժամանակ ես կարծում եմ՝ կունենանք հաջողություններ, և Աստված տա, որ այդ ինֆորմացիան մենք շուտ ունենանք, որովհետև ես չէի ցանկանա, որ այդ մարդիկ կարողանան փախչել ու մնալ անպատիժ։ Նրանք պետք է անպայման պատժվեն մեր օրենքների ամենայն խստությամբ։
-Ի՞նչ ազդեցություն կամ արդյոք ազդեցություն կունենա՞ բռնությունների այս շարանը համաժողովրդական շարժման վրա կամ հասարակության, որը ձգտում է երկրում հասնել քաղաքական փոփոխությունների՝ իշխանափոխության։
-Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ուժ ծնում է հակաուժ, և բռնություններով ոչ մի երկրում չի հաջողվել հարց լուծել, որովհետև բռնությունը մի ոճ է, երբ ավարտվում են բոլոր քաղաքական մեխանիզմներն ազդեցության, և մարդիկ գնում են բռնությունների ճանապարհով։ Չեք կարող ցույց տալ մի երկիր, որտեղ բռնություններով առաջնորդվող ուժերը հասնեն հաջողության, այդ թվում՝ այն ուժերը, որոնք կարող են անգամ մտածել դրա մասին։ Մենք կարծում ենք, որ ոչ մի բանի վրա էլ սա չի ազդի. ընդհակառակը՝ հասարակությանն ավելի շատ կնյարդայնացնի, հասարակությունն ավելի շատ կընդվզի, և միասնականություն կլինի այն հարցում, որ, այո, մեր երկրում ստեղծված մթնոլորտը, ցավոք, բերում է նրան, որ բազմաթիվ մարդկանց նկատմամբ բռնություններ են կիրառվում՝ ազատամարտիկների, ակտիվիստների, և Խաչատրյան Արտակը միակը չի, որի նկատմամբ բռնություն է կիրառվել։ Բայց իր դաժանությամբ ես կանջատեմ այս հարցը, որովհետև եթե մարդկանց կարող էին ուղղակի ծեծել փախնել, շքամուտքերում դարանակալված հարվածել գլխին և հեռանալ, Արտակ Խաչատրյանին կոնկրետ առևանգել են և դաժան տանջանքների ենթարկել։ Այսինքն, դա խոսում է այն մասին, որ սա աննախադեպ երևույթ է հայաստանյան իրականության մեջ։ Դրա համար էլ ամբողջ հասարակությունն այսօր հաստատակամ սպասում է իրավապահ մարմիններին։
Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը