Լրահոս

06.10.2009 19:02


Ռուբեն Գևորգյանը ևս հայտարարություն արեց

Ռուբեն Գևորգյանը ևս հայտարարություն արեց

-Ամեն մի հայ մարդ պիտի գիտակցի, որ այսօրվա ներկան նույնպես պատերազմ է,-այսպիսի տողերով է սկսել իր ելույթը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին։

Ռ. Գևորգյանի խոսքերով՝ «այսօր, երբ աշխարհի քաղաքական դաշտում ընթանում է Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացը, օրերի հարց է հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը։ Բոլորի գիտակցության մեջ պետք է իշխի ներքաղաքական խմորումներից ձերբազատվելու կարևորությունը, որպեսզի կարողանանք ազգովին տեր լինել այդ կարևորագույն խնդիրների ճիշտ և շահեկան լուծմանը»։

Ըստ պատգամավորի՝ բոլորս ենք գիտակցում, որ Արցախի անկախության և Հայոց ցեղասպանության հարցերի հիմքում ընկած է արյան խնդիր։

-Հայաստանի Հանրապետության նախագահը, լինելով հայրենասիրական դաշտի մարդ, վստահ ենք, որ անգամ աշխարհի հզորների շրջանակում հայ-թուրքական սահմանի բացման քաղաքական գործառույթը երբեք առիթ չի դարձնի Արցախի և Ցեղասպանության հարցերն այդ նույն քաղաքական կաթսայում եփելու համար,-հայտարարել է Ռուբեն Գևորգյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը