Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ եւ խոր շնորհաւորանքները Մայր Բուհի փառապանծ 90-ամեայ յոբելեանի առթիւ, համալսարան, որի ուսանողը լինելու պատիւն ու երջանկութիւնն եմ ունեցել, թէեւ իմ ուսումնառութիւնը մնացել է կիսատ' Արցախեան շարժման մասնակցելու □աններելի յանցանքի□ համար առեւանգումով եւ ԽՍՀՄի սահմաններից անմիջապէս արտաքսումով։ Նման հեռանկարը բացառուած չէ նաեւ այսօր' 21 տարի անց, ՀՀ իբրեւ թէ անկախ պետականութեան պայմաններում' իմ նոյնպիսի գործունէութեան համար։
Ցաւօք սրտի, 90-ամեակի տօնակատարութիւնը զուգադիպեց համազգային մի այնպիսի յուզական ալիքի, որի նմանը քիչ է պատահել մեր պատմութեան մէջ։ Արդարեւ, ՀՀ իշխանութիւնները, ՀՀ նախագահի գլխաւորութեամբ, ոչ միայն տանում են ազգակործան գործունէութիւն, այլեւ' կատարում են հայ-թուրքական գործընթաց կոչուող ազգայինդաւաճանութիւն։
Անչափ վրդոված եմ, որ օրնիբուն հայոց պատմութիւնից բարբառող եւ Հայոց Ցեղասպանութիւնից ճառող տիտղոսաւորներ կա՛մ լռում են այս երեւոյթին ի տես, կա՛մ էլ, մասնակցում այդ դաւաճանութեան' փաստաբանի դեր կատարելով Սերժիկ Սարգսեան կոչեցեալի համար։ «Մերժամանակներումպատմաբանըպէտքէզինուորլինի»,- ասում էր պատմաբան-հրամանատար, լուսահոգի Բագրատ Ուլուբաբեանը։ Նման տիտղոսակիրներին կարելի՞ է □զինուոր□ պատուանունը շնորհել։ Եթէ այո, ապա այդպիսիք այսօր դասալիքներ են պարզապէս (այս նամակում չեմ ուզում աւելի ծանր որակումներ տալ)...
«Չկա՛յ աւելի մեծ պղծութիւն քան սեփական ժողովրդի պատմութեան չարամիտ աղաւաղումը»,- գրել է Գարեգին Նժդեհը («Իմ Պատասխանը»), իսկ որ այս գործընթացը տանելու է նման պղծութեան' դրանում որեւէ կասկած չունեմ (բաւարար է միայն պատմական հարցեր քննելու կոչուած յանձնաժողովի մասին կէտը)։
Յարգարժան պր. Սիմոնեան,
ՍոյնովիմհրաժարականնեմներկայացնումԵրեւանիՊետականՀամալսարանիՀայագիտականՀետազօտութիւններիԻնստիտուտիՑեղասպանագիտութեանԲաժնիվարիչիպաշտօնից։ Ինձ համար աներեւակայելիխայտառակութիւն է լինել աշխատակիցը - այն էլ' Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնում - մի կառոյցի, որի ղեկավարութիւնը լուռ ականատեսն է հայոց ազգային արժանապատուութիւնը հիմնայատակ քանդող դաւաճանական գործընթացի (յետագայում էլ հաւանաբար լինի անմիջական յանցակիցը' «պատմութեան վիճելի հարցեր քննարկելու» պիտակի տակ), փոխանակ լինելու առաջամարտիկը դա տապալող համահայկական շարժումի։
Այսպիսով Դուք ազատուած կլինէք ՀՀ իշխանութիւնների դաւաճանութեան դէմ իմ յետագայ գործունէութեան համար նոյն իշխանութիւնների կողմից Ձեզ պատճառուելիք հաւանական գլխացաւանքներից եւ պատասխանատուութիւնից։
Նամակ Երևանի Պետական Համալսարանի ռեկտորին
Յարգարժան պր. Սիմոնեան,
Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ եւ խոր շնորհաւորանքները Մայր Բուհի փառապանծ 90-ամեայ յոբելեանի առթիւ, համալսարան, որի ուսանողը լինելու պատիւն ու երջանկութիւնն եմ ունեցել, թէեւ իմ ուսումնառութիւնը մնացել է կիսատ' Արցախեան շարժման մասնակցելու □աններելի յանցանքի□ համար առեւանգումով եւ ԽՍՀՄի սահմաններից անմիջապէս արտաքսումով։ Նման հեռանկարը բացառուած չէ նաեւ այսօր' 21 տարի անց, ՀՀ իբրեւ թէ անկախ պետականութեան պայմաններում' իմ նոյնպիսի գործունէութեան համար։
Ցաւօք սրտի, 90-ամեակի տօնակատարութիւնը զուգադիպեց համազգային մի այնպիսի յուզական ալիքի, որի նմանը քիչ է պատահել մեր պատմութեան մէջ։ Արդարեւ, ՀՀ իշխանութիւնները, ՀՀ նախագահի գլխաւորութեամբ, ոչ միայն տանում են ազգակործան գործունէութիւն, այլեւ' կատարում են հայ-թուրքական գործընթաց կոչուող ազգային դաւաճանութիւն։
Անչափ վրդոված եմ, որ օրնիբուն հայոց պատմութիւնից բարբառող եւ Հայոց Ցեղասպանութիւնից ճառող տիտղոսաւորներ կա՛մ լռում են այս երեւոյթին ի տես, կա՛մ էլ, մասնակցում այդ դաւաճանութեան' փաստաբանի դեր կատարելով Սերժիկ Սարգսեան կոչեցեալի համար։ «Մեր ժամանակներում պատմաբանը պէտք է զինուոր լինի»,- ասում էր պատմաբան-հրամանատար, լուսահոգի Բագրատ Ուլուբաբեանը։ Նման տիտղոսակիրներին կարելի՞ է □զինուոր□ պատուանունը շնորհել։ Եթէ այո, ապա այդպիսիք այսօր դասալիքներ են պարզապէս (այս նամակում չեմ ուզում աւելի ծանր որակումներ տալ)...
«Չկա՛յ աւելի մեծ պղծութիւն քան սեփական ժողովրդի պատմութեան չարամիտ աղաւաղումը»,- գրել է Գարեգին Նժդեհը («Իմ Պատասխանը»), իսկ որ այս գործընթացը տանելու է նման պղծութեան' դրանում որեւէ կասկած չունեմ (բաւարար է միայն պատմական հարցեր քննելու կոչուած յանձնաժողովի մասին կէտը)։
Յարգարժան պր. Սիմոնեան,
Սոյնով իմ հրաժարականն եմ ներկայացնում Երեւանի Պետական Համալսարանի Հայագիտական Հետազօտութիւնների Ինստիտուտի Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնից։ Ինձ համար աներեւակայելի խայտառակութիւն է լինել աշխատակիցը - այն էլ' Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնում - մի կառոյցի, որի ղեկավարութիւնը լուռ ականատեսն է հայոց ազգային արժանապատուութիւնը հիմնայատակ քանդող դաւաճանական գործընթացի (յետագայում էլ հաւանաբար լինի անմիջական յանցակիցը' «պատմութեան վիճելի հարցեր քննարկելու» պիտակի տակ), փոխանակ լինելու առաջամարտիկը դա տապալող համահայկական շարժումի։
Այսպիսով Դուք ազատուած կլինէք ՀՀ իշխանութիւնների դաւաճանութեան դէմ իմ յետագայ գործունէութեան համար նոյն իշխանութիւնների կողմից Ձեզ պատճառուելիք հաւանական գլխացաւանքներից եւ պատասխանատուութիւնից։
յարգանքներով'
Գէորգ Եազըճեան
(պատմ. գիտ. թեկնածու)