Մեկնաբանություն

13.02.2015 05:10


Հեռացնե՛լ չարիքի իշխանությունը

Հեռացնե՛լ չարիքի իշխանությունը

Սերժ Սարգսյանի «ծրագրային» ելույթը յուրօրինակ ինքնագնահատական էր և ինքնանկարի փորձ։

Ծանոթանալով պաշտոնական վիճակագրությանը, ինչպես նաև ՀՀ արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում արձանագրված արդյունքներին՝ կարելի է հեշտությամբ պարզել, թե ով է մեր քաղաքական դաշտի տգետը, ով՝ քաղաքական խեղկատակը, ով՝ կրկեսի գլխավոր դերասանը և ով՝ զավեշտի առարկան։

Սերժ Սարգսյանը Հայաստանի թիվ մեկ և միակ չարիքն է, ու այդ չարիքը պետք է արմատախիլ անել պետական կառավարման համակարգից, այլապես մետաստազներ կտա ու վերջնականապես կքայքայի ողջ պետական օրգանիզմը։ Սառը պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար մահացու վտանգ է նման իշխանություն ունենալը։

Անձնական վիրավորանքին անցնելը թուլության ու փաստարկի բացակայության նշան է։

Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ուղղված սպառնալիքներով ստորագրեց, որ Հայաստանում սկիզբ առած բռնություններն իր ձեռքի գործն են, ու ծառայում են մեկ նպատակի՝ ցմահ իշխելու հնարավորություն ստանալուն։

«Վերջի բոլշևիկն» ընտրեց ցնցումների տարբերակը։ Սա նրա վերջին ընտրությունն է, քանզի այդ ցնցումներից ինքը շահած դուրս չի գալու։ Չի կարող նա շահած դուրս գալ, քանի որ այդ դեպքում կպարտվի Հայաստանը։ Իսկ մեր երկիրը չի կարող զոհասեղանին հայտնվել մեկ մարդու հիվանդագին աթոռապաշտության ու փողամոլության պատճառով։

Գագիկ Ծառուկյանի ու մեր բոլորի գործը պետք է լինի Սերժ Սարգսյանին՝ չարիքի իշխանության քայլող խորհրդանիշին, պաշտոնանկ անելն ու Նոր Հայաստան կերտելը։

ԲՀԿ առաջնորդի ամենամեծ բարեգործությունն այն կլինի, որ նա իր բոլոր հնարավորությունները ներդնի այդ գործում։

Համոզված եմ, որ այդպես էլ անելու է։

Հանրության ու քաղաքական ուժերի գործը պետք է լինի պայքարին լծվելը և հետևողականորեն պայքարելը։

Սա մեր վճռական կռիվն է։

Սերժի իշխանությունից շահում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Դե ուրեմն, պետք է այնպես անել, որ ժողովրդական լեզվով ասած՝ Էրդողանի ու Ալիևի մուրազը փորներում մնա, իսկ Հայաստանն էլ զարգանալու հնարավորություն ստանա։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն այդքան հոխորտանքից ու, իբր, իր ուժեղությունը ցույց տալուց հետո ռիսկ չարեց խոսել սահմանադրական փոփոխություններից և կոնկրետ ժամկետ նշել, քանզի մինչև վերջ վստահ չէ, թե ինչպիսին կլինի Ծառուկյանի ու հանրության ռեակցիան։ Շատ արագ նա կտեսնի այդ ռեակցիան։

Այս խորագրի վերջին նյութերը