Լյուդմիլա Սարգսյան.«...դրանք ճիշտ հաշվարկված քայլեր չեն, և դա Սփյուռքի իրավունքների ոտնահարում է»
ՀՀ նախագահի նախաձեռնած համահայկական ուղևորությունն այսօր ավարտվում է։ Ամփոփելով այս այցելությունների արդյունքները՝ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ այս հանդիպումները Սփյուռքի հետ ուշացած էր, և, բնական է, որ դրան համապատասխան արձագանք է եղել։
-Երբևիցե չի կարելի նման անլուրջ ձևով վերաբերվել այն բազմահազարանոց Սփյուռքին, որ ունենք։ Հայաստանը նաև նրանց հայրենիքն է, և այն վիճիռները, այն որոշումները, որ կայացվելու է հայ-թուրքական հարաբերությունների մասով, միանշանակ, ոչ միայն հայաստանցուն է հուզում, այլև սփյուռքահային։ Եվ այս հարցում անտեսել նրանց տեսակետը՝ նախաստորագրել արձանագրություները, և դրանից հետո նոր այցելել Սփյուռքին, կարծում եմ՝ շատ մեծ ճակատագրական սխալ էր, որ Սերժ Սարգսյանը կատարեց,-ասել է նա։
Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ Սփյուռքը մտածող օրգանիզմ է և հասկանում է, որ արդեն ամեն ինչ որոշված է, և այցելություններն էլ ընդամենը ժեստ են։
-Միևնույն ժամանակ, ցավալի է, բայց Սերժ Սարգսյանը փորձում է հադիպել Սփյուռքի մի փոքրիկ հատվածի հետ և հետո ներկայացնել, որ Սփյուռքը կողմ է եղել նման որոշմանը։ Իմ կարծիքով՝ դրանք ճիշտ հաշվարկված քայլեր չեն, և դա Սփյուռքի իրավունքների ոտնահարում է, և հետևանքներն էլ լինելու են,-հավելել է ՍԴՀԿ ատենապետը։
Այն հարցին, թե Սփյուռքում հադիպելով այսպիսի դիմադրության հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը փոխի իր որոշումը, նա պատասխանել է, թե շատ կուզեր, որ այդպես լիներ։
-Բայց Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ամեն ինչ արդեն որոշված է, և թող չփորձեն իր հետ ուժի դիրքերից խոսել։ Ինքը միևնույնն է անելու է այն՝ ինչ որոշված է և հիմա արդեն Սերժ Սարգսյանը դա չի ասում, այլ դա արդեն նրան ասում են այն երկրները, որոնք պարտադրել են գնալ այդ քայլերին,-ասել է Լյուդմիլա Սարգսյանը։

7or.am