Լրահոս

07.10.2009 11:52


Լյուդմիլա Սարգսյան.«Եթե նրանք փորձում են առանձին հանդես գալ և նոր ուժ ձևավորել, դա ակնհայտ մեզ հուշում է, որ ուզում են հակակշիռ դառնալ ՀԱԿ–ին»

Լյուդմիլա Սարգսյան.«Եթե նրանք փորձում են առանձին հանդես գալ և նոր ուժ ձևավորել, դա ակնհայտ մեզ հուշում է, որ ուզում են հակակշիռ դառնալ ՀԱԿ–ին»

-Մենք այլ ձևով ենք տեսնում այս պրոցեսի վիժեցումը, ու այդ պրոցեսի վիժեցումը տեսնում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականի մեջ։ Եթե նա հրաժարական չի տալիս, ինչքան էլ փորձեն  միավորվել, անհնար է։ Եվ, հետևաբար, ես նաև համոզված չեմ, թե դա ուղղորդված չէ իշխանությունների կողմից՝ երրորդ ուժ ձևավորելու, որը կարող է հակակշիռ դառնալ ՀԱԿ-ին։ Մենք նման ձևաչափին օժանդակելու ցանկություն և որոշում չունենք։ Մենք չենք ուղղորդվում ոչ մեկի կողմից,-«7օր»-ի հետ խոսելով ՀՅԴ-ի կազմակերպած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը վիժեցնելու համար կուսակցությունների ստորագրահավաքին իրենց չմիանալու մասին՝ ասել է Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Այն հարցին, թե ՀԱԿ-ը խոսում է համընդհանուր կոնսոլիդացիայի մասին՝ արդյոք սա այդ կոնսոլիդացիան չէ՞ր՝ նա ասել է, թե այդ կոնսոլիդացումը պետք է տեղի ունենար ՀԱԿ-ի շուրջ։

-Ի սկզբանե ՀԱԿ-ում 18 կուսակցություն կա, և երկու տարի պրոցես էր գնում։ Կարծում եմ, որ  այդ կոնսոլիդացումը պետք է տեղի ունենար ՀԱԿ-ի շուրջ, եթե այդ միավորումը ազգային նպատակներ  է հետապնդում։ Իսկ եթե նրանք փորձում են առանձին հանդես գալ և նոր ուժ ձևավորել, դա ակնհայտ մեզ հուշում է, որ ուզում են հակակշիռ դառնալ ՀԱԿ-ին, և դա ուղիղ ուղղորդված է իշխանությունների կողմից։ Նման  կերպ ոչ մի հարցի շուրջ մենք պատրաստ չենք միավորվելու,-հավելել է Լյուդմիլա Սարգսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը